478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+29
Եղանակը Երևանում
Հայ
ԱԳՆ. ԵԽ–ն պետք է ավելի ակտիվ քննի Ուկրաինայում մարդու իրավունքների խախտումները
14:08
09 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվան շահագրգռված է Ուկրաինայում մարդու իրավունքների խախտման հետաքննության հարցում Եվրոպայի խորհրդի ավելի ակտիվ օժանդակությամբ, հինգշաբթի մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Մենք նաև շահագրգռված ենք, որ Եվրոպայի խորհուրդը շարունակի և, հնարավոր է, նույնիսկ ավելի ակտիվ զբաղվի Ուկրաինայում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների թափանցիկ և անկողմնակալ քննության ապահովման օժանդակությամբ»,– ասել է նա Բելգիայի ԱԳՆ ղեկավարի հետ բանակցությունների ավարտին։ Նշենք, որ մինչև այս տարվա մայիսի 19–ը Բելգիան Եվրոպայի խորհրդի կանոնավոր մարմնի` արտաքին գործերի նախարարների կոմիտեի նախագահն է։

ՌԻԱ Նովոստիի համաձայն, Լավրովը հիշեցրել է, որ տվյալ հետաքննությամբ արդեն զբաղվում է Ուկրաինայի միջազգային խորհրդատվական խումբը։ Մարտի վերջին խումբը ներկայացրել է նախորդ տարի Մայդանում կատարված իրադարձությունների զեկույց, որում նշել է, որ ուկրաինական կողմը միշտ չէ, որ քննել է տվյալ իրադարձությունները Մարդու իրավունքների եվրոպական հայեցակարգի նորմերին համապատասխան։

Խումբը նաև նախորդ տարվա մայիսին Օդեսայում իրադարձությունների քննության մանդատ ունի։ Այդ կապակցությամբ Լավրովը հույս է հայտնել, որ «նմանատիպ մոտեցում էլ կդսևորվի այդ Միջազգային խորհրդատվական խմբի գծով 2014 թվականի մայիսի 2–ին Օդեսայում ողբերգության քննության նկատմամբ, ինչի մասին պայմանավորվածություն կա, որ Եվրոպայի խորհրդի փորձագետները կմիանան այդ գործընթացին»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։
15:28
28 Հուլիսի 2017
Հայաստանի 48-ամյա քաղաքացին փորձել է Բելառուս մուտք գործել ճահճի միջով
«Նովայա Գուտա»անցակետի մերձակայքից Հայաստանի քաղաքացին ցանկացել  է սահմանն անցնել դժվարանցանելի տեղանքով։  
21:11
26 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինն արտահանձնման խնդրագիր է ներկայացրել
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայել արտահանձնման խնդրագիր է ներկայացրել: