483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+8
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի հատուկ ջոկատայինները ներխուժել են դատախազության շենք, որտեղ գտնվում է պատանդ վերցված դատախազը. ԶԼՄ
19:10
31 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի հատուկ ջոկատի ստորաբաժանումը ներխուժել է Ստամբուլի դատախազության շենք, որտեղ զինված անձինք ավելի վաղ պատանդ էին վերցրել դատախազ Սելիմ Քիրազին, հաղորդում է CNN Turk հեռուստաընկերությունը։

Ինչպես նշվել էր ավելի վաղ, զինված անձինք պատանդ են վերցրել դատախազին իր գրասենյակում։ Նրանք պահանջում են մինչև Երևանի ժամանակով 16։35–ը ձերբակալել ոստիկաններին, ովքեր մեղավոր են դեռահաս Բերքին Էլվանի մահվան մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել 2013թ.–ին կազմակերպված փողոցային ցույցերի ընթացքում։

«Դատախազին ազատ արձակելու փորձի դեպքում նա կսպանվի», – հայտարարում են չարագործները։ Քիրազը քննում էր դեռահասի մահվան գործը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հիմա դատախազության շենքը շղթայել են ոստիկանները, աշխատակիցներին տարհանել են։

Դեռահասը մահացել է Ստամբուլում 2013թ.–ին բողոքների ժամանակ գազային նռնակների պայթյունի հետևանքով։ Նա ընկել էր կոմայի մեջ, իսկ 9 ամիս հետո`մահացել։ Էլվանն անկարգությունների ընթացքում մահացած 5 մարդկանցից մեկն էր։ Նա դարձավ բողոքների ևս մի խորհրդանիշը, որոնք մեկուկես ամիս շարունակ կազմակերպվում էին Թուրքիայում։

Բողոքի ակցիաները Ստամբուլում սկսվել էին 2013թ.–ի մայիսի վերջին, երբ իշխանությունները որոշել էին հատել Ստամբուլի Թաքսիմ շրջանի Գեզի այգու ծառերն ու այդ վայրում կառուցել առևտրային–ժամանցային համալիր։ Ցուցարարներին աջակցում էին Թուրքիայի գավառներից շատերն ու եվրոպական երկրներում բնակվող թուրքերը։ Որոշ ժամանակ անց բողոքները վերածվեցին կառավարության քաղաքականության դեմ կազմակերպվող ցույցերի։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: