480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Մեծ Բրիտանիայի դատարանը կրկին որոշել է հայրենիք վերադարձնել սիցիլիական մաֆիայի պարագլուխներից մեկին
21:50
20 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Լոնդոնի դատարանը կրկին դատավճիռ է կայացրել սիցիլիական մաֆիայի պարագլուխ Դոմենիկո Ռանկադորեին (Domenico Rancadore) Իտալիա ուղարկելու մասին։ Իտալիայում նա ավելի քան 20 տարի հետախուզման մեջ է գտնվում։

«Պրոֆեսոր» կեղծանունով Ռանկադորեն, ում 1994 թ.–ից հետախուզում են Իտալիայի իրավապահ մարմինները, ձերբակալվել է Մեծ Բրիտանիայում Ինտերպոլի պահանջով 2013թ.–ի օգոստոսին։ Իտալիայում նա դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման 1987–1995թթ.–ին «Կոզա նոստրա» ազդեցիկ հանցավոր կազմակերպության հետ կապ ունենալու համար։

Ենթադրվում էր, որ 64–ամյա Ռանկադորեին Իտալիա կուղարկեն, սակայն 2014թ.–ի մարտի 17–ին նա հաղթել էր էքստրադիցիայի ենթարկվելու դատը և Մեծ Բրիտանիայում բնակվելու իրավունք էր ստացել։ Դատարանը վճռել էր, որ Իտալիայի լեփ–լեցուն բանտերում կարող են խախտվել Ռանկադորեի իրավունքները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ուրբաթ Լոնդոնի Վեստմինստեր շրջանի դատարանի դատավոր Հովարդ Ռիդլը չեղյալ էր հայտարարել այդ վճիռը։ «Ես վստահեցնում եմ, որ ձեր իրավունքները չեն խախտվի Իտալիա վերադառնալու դեպքում», – Ռոյթերս գործակալությունը մեջբերում է դատավորի խոսքերը։

Ինչպես նշում է BBC ընկերություն, Ռանկադորեն կարող է բողոքարկել այդ վճիռը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։
15:08
21 Նոյեմբերի 2016
Փորձագետ. Հայաստանը պետք է անընդհատ հիշեցնի աշխարհին, որ Թուրքիան հովանավորում է ԻՊ-ին
Հայաստանը ճիշտ է վարվում, որ հիշեցնում է միջազգային հանրությանը «Իսլամական պետություն» խմբավորման հետ Թուրքիայի կապերի մասին:
15:35
19 Նոյեմբերի 2016
Թրամփի փեսան ցանկանում է աշխատանքի տեղավորվել Սպիտակ տանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փեսան` Ջարեդ Քուշները, խորհրդակցել է իրավաբանների հետ ԱՄՆ–ի նոր վարչակազմին միանալու հարցով: