486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ արդարադատության նախարարությունը զբաղվում է Moody’s գործակալության գործունեության քննությամբ. ԶԼՄ
12:35
02 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ արդարադատության նախարարությունը քննություն է անցկացնում Moody’s միջազգային վարկանիշային գործակալության գործունեության կապակցությամբ` համաշխարհային ֆինանսական ճգնաժամի սկզբում հիփոթեքային գործարքների վարկանիշները բարձրացնելու գործով։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին տեղեկացնում է Wall Street Journal հրատարակությունը` հղում անելով սեփական աղբյուրներին։

ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացուցիչները վերջին ամիսների ընթացքում մի քանի հանդիպումներ են ունեցել Moody’s–ի նախկին ղեկավարների հետ` արժեթղթերի վարկանիշները քննարկելու նպատակով։ Աղբյուրների տվյալներով` ԱՆ–ի ներկայացուցիչները, հղում անելով ընկերության ներքին էլեկտրոնային նամակներին, փորձել են գործակալության նախկին ղեկավարներից իմանալ, թե, արդյո՞ք, Moody’s–ը խախտել է չափանիշները սեփական շահի համար։ Հետաքննությունը կենտրոնացած է 2004–2007 թթ.–ին հիփոթեքային բնակարանային վարկավորման գործարքների վրա։

Նշվում է, որ քննությունը վաղ փուլում է, և այս պահին պարզ չէ` արդյոք այն  դատավարության կհանգեցնի, թե ոչ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ S&P միջազգային վարկանիշային գործակալությունը կարող է հունվարին մոտ 1,4 մլրդ դոլար վճարել 2008 թ.–ի ֆինանսական ճգնաժամից առաջ և հետո պարտատոմսերի նկատմամբ իրականացված վարկանիշային գործողությունների հետ կապված պահանջները կարգավորելու համար։ ԱՄՆ ԱՆ–ն, ինչպես նաև ԱՄՆ–ի ավելի քան տասը նահանգներ վարկանիշային գործակալությունից կստանան ավելի քան 1,37 մլրդ դոլար ճգնաժամի ժամանակ վարկանիշները խեղաթյուրելու համար։

2013թ.–ի փետրվարին ԱՄՆ ԱՆ–ն S&P–ի դեմ 5 մլրդ դոլարի հայց էր ներկայացրել` պատճառաբանելով, որ S&P–ն դիտավորյալ է բարձրացրել հիփոթեքային պարտատոմսերի վարկանիշները 2008–2009 թթ.–ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ։ Վարկանիշային գործակալությունը հայցը համարել է ԱՆ–ի վրեժը 2011 թ.–ին ԱՄՆ–ի վարկանիշը «AAA»–ից մինչև «AA+» իջեցնելու համար։ Wall Street Journal հրատարակության տվյալներով` ողջ աշխարհում ներկայացրած վարկային վարկանիշների մոտ 95 տոկոսը բաժին է ընկնում Fitch, Moody’s և S&P վարկանիշային գործակալություններին։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։