484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
-1
Եղանակը Երևանում
Հայ
Դալայ լաման կոչ է արել «խելամիտ եսասեր» լինել
12:46
19 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դալայ լամա XIV կոչ է արել եսասեր մարդկանց «խելամիտ եսասերներ» դառնալ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

 «Եթե մենք ցանկանում ենք եսասեր լինել, ապա մենք պետք է խելամիտ եսասերներ լինենք»,– ասել է Դալայ լաման` պատասխանելով Դելիում իր ուսումնքներին ժամանած ռուս բուդդիստների հարցերին։

Ըստ նրա, խելամիտ եսասերը նա է, ով հասկանում է բոլոր կենդանի էակների փոխկապակցվածությունը և ակն, որ կարող է երջանիկ լինել` միայն ուրիշների երջանկությանը նպաստելով։

«Սեփական նպատակներին հասնելու և մյուսներին օգնելու լավագույն ձևը բոդհիչիտայով զբաղվելն է (բուդդայի վիճակին հասնելու ձգտումը`ի բարօրություն բոլոր կենդանի էակների)։ Այդպես մենք հաղթահարում ենք մեզ ի ծնե տրված եսասիրությունը»,– պարզաբանել է Դալայ լաման։

Նա կոչ է արել նաև չբարկանալ և չտրտմել այն իրավիճակներում, երբ հնարավորություն չկա օգնելու այլ մարդկանց կամ կենդանիներին, այլ, հիմնվելով սրտացավության վրա, շարունակել զարգացնել ուրիշներին աջակցելու ընդունակությունը։

2009 թվականից Դալայ լաման ամեն տարի Հնդկաստանում ռուսական բուդդիստական շրջաններից մեկնած ուխտավորների համար ուսմունքներ է անկացնում։ Ռուսաստանում այսօր մոտ մեկ միլիոն բուդդիստ է ապրում։ Այս տարի Դելիում դեկտեմբերի 17-19–ն անցկացված ուսումնքներին հավաքվել էր գրեթե մեկուկես հազար ուխտավոր Ռուսաստանից։ Ուսմունքների կազմակերպիչներն են` «Ռինչոպե Բաղշա» բուդդիստական կենտրոնը (Բուրյատիա), «Բուդդա Շաքյամունիի ոսկե օրրանը» Կենտրոնական խուրուլը (Կալմիկիա), Տուվայի բուդդիստների միավորումը, «Պահպանենք Տիբեթը» տիբեթական բուդդիզմի մշակութային և փիլիսոփայական ավանդույթների պահպանման օժանդակության հիմնադրամը (Մոսկվա)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով: