480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Իրանը մինչ օրս վիճելի հարցերի շուրջ նոր առաջարկություններ չի ներկայացրել ՄԱԳԱՏԷ–ին. Ամանո
16:06
20 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իրանը մինչ օրս վիճելի հարցերի լուծման գործնական քայլերի նոր փաթեթի վերաբերյալ որևէ առաջարկություն չի ներկայացրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, հայտնել է գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն։

«Խորհրդին ներկայացրած մի վերջին զեկույցի պահից Իրանն ու Գործակալությունը երկու տարբեր ժամանակահատվածներում գործնական քայլերի քննարկմանը նվիրված մի քանի տեխնիկական խորհրդակցություններ են անցկացրել Թեհրանում, որոնք համաձայնեցվել են մայիսին համագործակցության մասին համաձայնագրի երրորդ փուլի շրջանակում... Այդ պահից Իրանը գործնական որևէ նոր քայլ չի առաջարկել, չնայած Գործակալության կողմի բազմաթիվ հարցումներին»,– ասել է Ամանոն ՄԱԳԱՏԷ–ի կառավարիչների խորհրդի նիստում։

Նա նաև հաստատել է Թեհրանի հետ վիճելի հարցերի լուծման աշխատանքն արագացնելու պատրաստակամությունը և կոչ է արել Իրանին նույնպես ակտիվացնել համագործակցությունը։

«Ես կոչ եմ անում Իրանին ժամանակին ներկայացնել անհրաժեշտ ամբողջ տեղեկության, փաստաթղթերի, հարթակների, նյութերի և անձնակազմի հասանելիությունը»,– ասել է Ամանոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Իրանական միջուկային խնդրի շուրջ եզրափակիչ փուլը սկսվել է Վիեննայում նոյեմբերի 18–ին։ Միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և Գերմանիա) և Իրանը փորձում է հաղթահարել մնացած տարաձայնությունները, նախևառաջ, պատժամիջոցները հանելու ընթացակարգի վերաբերյալ։

Իրանի վերաբերյալ նախորդ հանդիպումը կայացել է Օմանում նոյեմբերի 11–ին և ակնկալվող առաջընթաց չի արձանագրել, ինչը շահարկումներ է առաջացրել ներկայիս վերջնաժամկետից` նոյեմբերի 24–ից հետո համաձայնագրի մշակման ժամկետի հնարավոր փոփոխման հարցում։ Մինչև այդ ժամկետը կողմերն իրենց վրա են վերցրել իրանական միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթի միջազգային երաշխիքների համակարգ Թեհրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներն աստիճանաբար հանելու դիմաց։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել:
12:36
29 Մայիսի 2017
ԱՄՆ նախագահը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային համար
Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա
11:42
29 Մայիսի 2017
Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել։
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։