482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
Սինգապուրը արտոնագրային ռեժիմ է սահմանել Գվինեայի, Լիբերիայի և Սիրեա Լեոնեի քաղաքացիների համար
12:32
03 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Էբոլա տենդի տարածման պատճառով Սինգապուրի իշխանությունը սահմանափակումներ է կիրառելու Գվինեայի, Լիբերիայի և Սիրեա Լեոնեի քաղաքացիների համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մուտքի արտոնագրի առկայության պահանջը ուժի մեջ կմտնի չորեքշաբթի օրվանից։ «Արտոնագրային ռեժիմը թույլ կտա ավելի լավ հետևել այդ երկրների քաղաքացիների մուտքը Սինգապուր, ինչպես նաև կդյուրացնի այդ մարդկանց հետ շփում ունեցած անձանց վերահսկողությունը»,– ասված է Սինգապուրի առողջապահության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Բացի այդ, արտոնագրային ռեժիմի կիրառումը թույլ կտա Սինգապուրի իշխանությանը այդ երկրներից Սինգապուր ժամանող անձանց իրազեկել, թե ինչ միջոցներ ենք առաջարկում ձեռնարկել հիվանդության ախտանշանների ի հայտ գալու դեպքում, եթե այդ ընթացքում նրանք գտնվում են Սինգապուրում»,– ասված է հայտարարության մեջ։

Սինգապուրի բնակչությունը 5.5 միլիոն է։ Տարեկան այս երկիր է այցելում շուրջ 16 միլիոն զբոսաշրջիկ։

Էբոլա վիրուսը շարունակում է արագորեն տարածվել Արևմտյան Աֆրիկայում, վարակման դեպքեր են արձանագրվել Լիբերիայում, Սիերա Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Սենեգալում: Մահացության թիվը տոկոսային հարաբերակցությամբ կազմում է 53%` մահացել են 7,2 հազար վարակվածների գրեթե 3.4 հազարը: Վիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ առայժմ չկա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։
15:08
21 Նոյեմբերի 2016
Փորձագետ. Հայաստանը պետք է անընդհատ հիշեցնի աշխարհին, որ Թուրքիան հովանավորում է ԻՊ-ին
Հայաստանը ճիշտ է վարվում, որ հիշեցնում է միջազգային հանրությանը «Իսլամական պետություն» խմբավորման հետ Թուրքիայի կապերի մասին: