485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ մանդատը թույլ չի տալիս պատվիրակություն ուղարկել Դոնեցկ
10:49
03 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԵԽԽՎ ղեկավար Անն Բրասերը կարծում է, որ վեհաժողովի մանդատը թույլ չի տալիս Դոնեցկի շրջան պատվիրակություն ուղարկել այնտեղ հայտնաբերած աճյունների հետ կապված իրավիճակը պարզելու համար:

«Ոչ, չեմ կարծում, թե մեր մանդատը դա թույլ է տալիս»,- ասել է նա ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում: Բրասերը հիշեցրել է, որ ԵԱՀԿ-ն արդեն տեղում է իր մասնագետներով: «Դա խորհրդարանական մանդատ չէ»,- ավելացրել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Եվ ընդհանրապես ես կարծում եմ, որ պետք է խուսափել նրանից, ինչ մենք տեսանք Մայդանում` քաղաքական զբոսաշրջություն, որն իրականում ոչինչ չի անում»,- նկատել է ԵԽԽՎ ղեկավարը:

Ընդհանուր առմամբ խոսելով իրավիճակի մասին` Բրասերը նշել է, որ այն, ինչ «պետք է անել, դա այնտեղ կատարվածի մասին ճշգրիտ տվյալներ ունենալն է»: «Այս պահին տեղեկությունն այդքան հստակ չէ: Մի կողմից խոսում են տասնյակ (դեպքերի) մասին, մյուս կողմից... Միջազգային դիտորդներն ասում են, որ չորս դեպք են հայտնաբերել»,- ասել է նա: Բրասերը կրկնել է, որ «չկան տվյալներ, որոնց հիման վրա կարելի լինի ասել, թե կոնկրետ ինչ է կատարվել»: Նա միաժամանակ նկատել է, որ «պետք է պարզել կատարվածը, ինչպես և կատարված բոլոր հանցագործությունները, պետք է հետաքննություն կատարել... իսկ այնուհետև պատժել մեղավորներին»:

Խոսելով Ուկրաինայի մարդասիրական իրավիճակի մասին` նա նշել է, որ «Ուկրաինայի ճգնաժամն իրոք ցնցող է: Մարդասիրական իրավիճակը սարսափելի է»:

«Մենք բազմաթիվ զոհեր ենք տեսնում, տեսնում ենք մարդկանց, ովքեր ստիպված են փախչել»,- ավելացրել է նա: ԵԽԽՎ ղեկավարը ափսոսանքով նշել է, որ «դժվար է ունենալ կատարվածի ամբողջական պատկերը, և դրա բացակայությունը չի հաղորդում կատարվածի իրական ծավալները»: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։