478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+21
Եղանակը Երևանում
Հայ
Սիրիայից գաղթած փախստականների թիվը հարևան երկրներում 3 միլիոնի է հասել. ՄԱԿ ՓԳՀՎ
17:28
29 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Սիրիայից փախստականների թիվը հարևան երկրներում հասել է 3 միլիոնի, ուրբաթ ասվում է ՄԱԿ–ի` փախստականների գործերով գերագույն հանձնակատարի վարչության հաշվետվությունում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Սիրիացիների գրեթե կեսն այժմ ստիպված է լքել սեփական տները և փախուստի դիմել սեփական կյանքը փրկելու համար։ Յուրաքանչյուր ութերորդ սիրիացին հատել է սահմանը, այս ցուցանիշը մեկ միլիոնով շատ է նախորդ տարվա ցուցանիշից։ Մնացած 6.5 միլիոն սիրիացիները մնացել են Սիրիայի տարածքում, սակայն լքել են հարազատ տները։ Նրանցից կեսից ավելին երեխաներ են»,– ասվում է ՄԱԿ–ի ՓԳՀՎ–ի հաշվետվությունում։

Զեկույցում նշվում է, որ ավելի մեծ թվով մարդիկ են ժամանում փախստականների ճամբարներ շոկային վիճակում, նրանք հյուծված են, վախեցած, գտնվում են աղքատության շեմին, մեծամասնությունը մի գյուղից մյուսն է թափառում նախքան երկիրը լքելու մասին որոշում ընդունելը։

«Մենք նաև նկատում ենք, որ մարդիկ ավելի դժվարությամբ են լքում երկիրը` շատերին ստիպում են կաշառքներ տալ զինվորական սահմանային հսկիչ–անցակետերում, և այդ թիվն անընդհատ աճում է։ Մի մարդուն անվտանգ վայր տեղափոխելու համար կաշառքը կազմում է 100 դոլար և ավելի (հսկայական գումար է տեղական բնակչության համար)»,– ասվում է զեկույցում։

Փախստականների մեծամասնությունը մնում են հարևան պետություններում` 1.14 միլիոն մարդ` Լիբանանում, 608 հազար` Հորդանանում, 815 հազար` Թուրքիայում։

«ՓԳՀՎ առաքելությունը Սիրիայում ամենամասշտաբայինն է կազմակերպության գոյության 64 տարիների ընթացքում»,– ասվում է զեկույցում։

Սիրիայում 2011 թվականի մարտից շարունակվում է զինված հակամարտությունը, որը ՄԱԿ–ի տվյալներով, մոտ 200 հազար մարդկանց կյանք է տարել։ Կառավարության զորքերին դիմակայում են զինված տարբեր միավորումների պատկանող գրոհայինների ջոկատներ, որտեղ գործում են նաև օտարերկրացի վարձու զինվորներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:48
23 Հուլիսի 2017
Հուլիսյան ձմեռ Սանկտ Պետերբուրգում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսին Սանկտ-Պետերբուրգի փողոցները ծածկվել են սպիտակ շղարշով:
16:40
22 Հուլիսի 2017
Հարրի Փոթերի տիեզերքի մասին նոր գրքերը լույս կտեսնեն այս տարվա աշնանը
Հարրի Փոթերի տիեզերքին նվիրված նոր գրքերը լույս կտեսնեն այս աշնանը:
12:48
22 Հուլիսի 2017
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը մահից 28 տարի անց
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը:
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։
18:20
09 Հուլիսի 2017
Ամերիկացին 10 րոպեում 72 հոթ դոգ է կերել (ՎԻԴԵՈ)
Nathan's Annual Famous International Hot Dog Eating Contest հոթ-դոգ ուտելու մրցույթն է անցկացվել Նյու Յորքում:
21:35
08 Հուլիսի 2017
Microsoft–ը 3000 աշխատատեղ կկրճատի
Microsoft Corp.–ը հայտարարել է 3 հազար աշխատատեղերի կրճատման մասին։