481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+15
Եղանակը Երևանում
Հայ
Յանուկովիչի ամառանոցը «Ազով» գումարտակի բազա են դարձրել և զարդարել են «պետրիկովկյան» նախշերով
14:03
27 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախկին ամառանոցը, որը գտնվում է Ազովի ծովի ափին, վերածել են Ազգային գվարդիայի «Ազով» գումարտակի բազայի և զարդարել են ազգագրական ոճով, հաղորդում է Դոնեցկի մարզպետարանի կայքը:

Պետրիկովկյան զարդանախշը կամ պարզապես «պետրիկովկան» իր անվանումը ստացել է Դնեպրոպետրովսկի մարզի Պետրիկովկա գյուղից: XVIII դարից Պետրիկովկան հայտնի է իրեն բնորոշ ծաղկային նախշով: 2013 թ.-ին ՅՈւՆԵՍԿՕ-ն ներառել է «պետրիկովկան» Մարդկության ոչ նյութական ժառանգության ցանկում, սա ուկրաինական միակ օբյեկտն է, որը ներառված է ՅՈՒՆԵԿՍՕ-ի ցանկում:

«Պետրիկովկա» ժանրի ամենաերկար զարդանախշն ավելի վաղ գտնվում էր համանուն գյուղում: Սակայն հիմա Յանուկովիչի նախկին ամառանոցի ցանկապատը 10 մետրով երկար է (133 մետր), ինչը թույլ է տալիս հավակնել Ուկրաինայի ռեկորդների գրքում ներառվելուն: Յանուկովիչի ամառանոցը գտնվում է Պերշոտրավնևո շրջանի Ուրզուֆ գյուղում, որը գտնվում է Ազովի ծովի ափին: Ամառանոցը փոխանցել են Ազգային գվարդիայի կազմում գտնվող «Ազով» տարածքային պաշտպանական գումարտակին:

«Ներկա ռազմական բազայից նոր գեղարվեստական օբյեկտի ստեղծումն առաջին հերթին կոչված է աջակցել բանակին, ինչպես նաև հայրենասիրական տրամադրություն ստեղծել Մարիուպոլի ու նրա շրջակա բնակավայրերի բնակիչների և հյուրերի շրջանում: Այս նախաձեռնության հեղինակը Դոնեցկի մարզպետ Սերգեյ Տարուտեն է», - հաղորդվում է Դոնեցկի շրջանային ադմինիստրացիայի կայքում:

Զարդանախշի ստեղծման վրա աշխատել է նկարչուհի Օլգա Չերեմուշկինան: Սպիտակ գույնով ցանկապատը ներկելու գործում նրան օգնել են զինվորները, ցանկապատի նկարազարդման համար պահանջվել է երեք շաբաթ, նշել են շրջանային ադմինիստրացիայից:

Ուկրաինայում փետրվարի 22-ին պետական հեղաշրջում տեղի ունեցավ: Գերագույն ռադան իշխանությունից հեռացրեց նախագահ Յանուկովիչին, փոխեց սահմանադրությունը և մայիսի 25-ին ընտրություններ նշանակեց, որոնց արդյունքում նոր նախագահ ընտրվեց Պյոտր Պորոշենկոն: Յանուկովիչը ստիպված եղավ հեռանալ Ուկրաինայից՝ վախենալով սեփական կյանքի համար:

Դրանից հետո հաղորդվում էր, որ Ուկրաինայի նախագահի գործերի վարչությունը որոշել է այցելությունների համար բացել Յանուկովիչի երկու նախկին նստավայրերը:

Օգոստոսի սկզբին Յանուկովիչը պահանջեց, որ ԵՄ դատարանը չեղյալ հայտարարի նրա նկատմամբ ներդրված Եվրամիության պատժամիջոցները: Նա պնդում է, որ ԵՄ-ն անօրինական կերպով է իրեն «նախկին նախագահ» համարել: Յանուկովիչի կարծիքով՝ նա «ժողովրդավարական ճանապարհով ընտրված» նախագահ է: Նա նաև «անօրինական է» համարել երկրի անցումային կառավարությունը, որը իշխանության մոտ էր գտնվում մինչև Պորոշենկոյի ընտրվելը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։