478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ–ն ցանկանում է համոզել Լատինական Ամերիկային, որ Ռուսաստանին պարենամթերք չմատակարարի
13:23
12 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ԵՄ–ն ծրագրում է հետ պահել Բրազիլիան, Չիլին և Լատինական Ամերիկայի մյուս երկրներին արգելված եվրոպական մթերքի փոխարեն Ռուսաստանին պարենամթերք մատակարարելուց, երկուշաբթի գրել է Financial Times բրիտանական պարբերականը` վկայակոչելով Եվրամիությունում առկա աղբյուրներին։

Ռուսաստանն օգոստոսի 7–ին արգելել է տավարի, խոզի և թռչնի մսի, ծովամթերքի, կաթնամթերքի, մրգերի և բանջարեղենի ներկրում այն երկրներից, որոնք պատժամիջոցներ են սահմանել նրա դեմ` ԱՄՆ–ից, Եվրամիության երկրներից, Կանադայից, Ավստրալիայից և Նորվեգիայից։ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունն առաջարկել է փոխարինել այդ ներկրումն այլ երկրների, մասնավորապես, Հարավային Ամերիկայի մատակարարումներով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Financial Times–ի տվյալներով` Բրազիլիան արդեն 90 մսի կոմբինատի թույլ է տվել անհապաղ սկսել հավի, տավարի և խոզի մսի արտահանումը Ռուսաստան, ինչպես նաև «Եվրոպայից ձկան մատակարարման ռուսական էմբարգոյից շահ կստանա Չիլին»։ Կենդանական սպիտակուցի բրազիլական ասոցիացիայի նախագահ Ֆրանսիսկու Տուրան հայտնել էր, որ երկրի մսի արդյունաբերությունը հավի մսի ռուսական շուկայում կարող է փոխարինել ԱՄՆ–ի մատակարարներին։ 

«Մենք բանակցություններ կանցկացնենք այն երկրների հետ, որոնք կարող են փոխարինել մեր արտահանումը Ռուսաստան, որ հասկացնենք` մենք հույս ունենք, որ նրանք անարդար կերպով ստեղծված իրավիճակից շահ չեն փնտրի»,– ասել է ԵՄ–ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ Եվրամիության մեկ աղբյուրի տվյալներով, այդ բանակցությունները «քաղաքական» են լինելու, և քննարկվելու են Ռուսաստան պարենի արտահանման ոչ թե կոնկրետ իրավաբանական պահանջներ, այլ «Ուկրաինայի իրավիճակի նկատմամբ միջազգային ընդհանուր մոտեցման սահմանումը», գրում է թերթը։

Եվրահանձնաժողովում թերթին հայտնել են, որ ցանկացած երկրի արտահանման վերաուղղումը դեպի Ռուսաստան կարող է Եվրամիության համար նոր շուկաներ ստեղծել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:00
19 Օգոստոսի 2017
Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստերոիդը
Ֆլորենս օբյեկտը (3122) մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շոուշենկից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։