478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+33
Եղանակը Երևանում
Հայ
Սաուդյան Արաբիայի թագավորը ռազմական հանցագործությունների մեղադրանք է ներկայացրել Իսրայելին
18:32
01 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալա բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը Իսրայելին մեղադրել է ռազմական հանցագործությունների, իսկ միջազգային հանրությանը` «իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման հարցում «անգործություն» դրսևորելու մեջ, ուրբաթ հայտնում է «Ալ–Արաբիա» հեռուստաընկերությունը։

«Մենք տեսնում ենք մեր եղբայրների արյունը Պաղեստինում, որը հոսում է որևէ մեկին չխնայող զանգվածային սպանությունների հետևանքով։ Այս ամենը կատարվում է միջազգային հանրության և նրա բոլոր հաստատությունների ու կազմակերպությունների քթի տակ, որոնց թվում են նաև իրավապաշտպանները։ Նրանք լուռ հետևում են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, ասես` դա նրանց գործը չէ։ Այս լռությունն արդարացում չունի»,– հայտարարել է թագավորը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Թագավորության ղեկավարը հերթական անգամ ընդգծել է միջազգային ահաբեկչության պայքարում համագործակցելու անհրաժեշտությունը և նշել, որ այն մասնատում է սպառնում մուսուլմանական և արաբական աշխարհին։

Նրա խոսքով` այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում, ինչպես նաև միջազգային հանրության անմասնակից լինելը «կհանգեցնի նրան, որ ի հայտ կգա մի սերունդ, որը կհավատա միայն բռնությանն ու քաղաքակրթության դիմակայմանը»։

Նա նաև քննադատել է մուսուլման ծայրահեղականներին, ովքեր, թագավորի կարծիքով, խեղաթյուրում են կրոնի էությունը և օգնում են իսլամական աշխարհի մասնատմանը։

Իսրայելը հուլիսի 7-ից ռազմական օպերացիա է անցկացնում Գազայի հատվածում, որի նպատակն է երաշխավորված և երկար ժամանակով դադարեցնել պաղեստինյան հրթիռակոծումները` խաթարելով անկլավում իշխող ՀԱՄԱՍ իսլամիստական շարժման և այլ գրոհային խմբավորումների ներուժը։ «Անսասան ժայռ» անունը ստացած օպերացիան առայժմ սահմանափակվել է օդից և ծովից արձակվող հեռահար հարվածներով, սակայն զուգահեռաբար ցամաքային ներխուժման նախապատրաստություն է կատարվում։

Թեև Գազայի հատվածի հրթիռակոծման թիվը գերազանցել է 1.4 հազարը` գրոհայինները շարունակում են գնդակոծել Իսրայելի հարավային և կենտրոնական քաղաքները։ Երկրի ութ միլիոն բնակչության հինգ միլիոնն ապրում է գնդակոծման գոտում։ «Երկաթյա գմբեթ» ՀՀՊ մարտկոցների և քաղաքացիական պաշտպանության զարգացած ենթակառուցվածքի շնորհիվ իսրայելցիների թվում դեռ զոհեր չկան։ Դիմակայության զոհ են դարձել ավելի քան 170 պաղեստինցիներ, այդ թվում` խաղաղ բնակիչներ, վիրավորների թիվը գերազանցել է 1.2 հազարը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
26 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինն արտահանձնման խնդրագիր է ներկայացրել
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայել արտահանձնման խնդրագիր է ներկայացրել:
17:19
24 Հուլիսի 2017
4 տոննա ոսկի է հայտնաբերվել խորտակված նացիստական նավում
Բրիտանացի ջրասուզակները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների խորտակված գերմանական բեռնատար նավում ոսկով լի արկղ են գտել:
18:48
23 Հուլիսի 2017
Հուլիսյան ձմեռ Սանկտ Պետերբուրգում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսին Սանկտ-Պետերբուրգի փողոցները ծածկվել են սպիտակ շղարշով:
16:40
22 Հուլիսի 2017
Հարրի Փոթերի տիեզերքի մասին նոր գրքերը լույս կտեսնեն այս տարվա աշնանը
Հարրի Փոթերի տիեզերքին նվիրված նոր գրքերը լույս կտեսնեն այս աշնանը:
12:48
22 Հուլիսի 2017
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը մահից 28 տարի անց
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը:
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։