483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Արգենտինայի վարչապետն աբսուրդ է անվանել դեֆոլտի մասին հայտարարությունները և քննադատել է ԱՄՆ դատարանի որոշումները
17:37
31 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Արգենտինայի վարչապետ Խորխե Կապիտանիչը խիստ քննադատել է Արգենտինայի հետ պարտքի վեճի վերաբերյալ ԱՄՆ–ի դատարանի որոշումը և հերքել է տեխնիկական դեֆոլտի հայտարարությունները` դրանք անվանելով «աբսուրդային և անհեթեթ»։

«Վարկանշային գործակալությունները, ֆինանսական գործակալությունները և նրանք, ովքեր պնդում են, թե Արգենտինան իբր տեխնիկական դեֆոլտում է հայտնվել, աբսուրդ և անհեթեթություն են խոսում արգենտինական պարտքի վերակազմավորման գործընթացը տապալելու նպատակով»,– հայտարարել է վարչապետը։ «Արգենտինան ակնհայտորեն կատարել է իր վճարային պարտավորությունները, և այժմ դատավորը պետք է երաշխավորի, որ վճարումները հասնեն պարտքի պարտավորություններ ունեցող բոլոր անձանց,– ավելացրել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Արգենտինան և Նյու Յորքում ԱՄՆ–ի դատարանի հատուկ ներկայացուցչի միջնորդությամբ կայացած բանակցությունների վարկատու ֆոնդերը պայմանավորվածության չեն հասել երկրի պարտքային խնդրի կարգավորման շուրջ, բայց Արգենտինայի էկոնոմիկայի նախարար Աքսել Կիսիլյոֆը հայտնել է, որ իրավիճակը դեֆոլտ անվանել չի կարելի։ Ըստ նրա, Արգենտինան պարտքի պարտավորությունների վճարումներ է կատարել և կշարունակի սպասարկել իր արտաքին պարտքը։

Արգենտինայի վարչապետի խոսքով` պարտքի վեճի հարցով ամերիկացի դատավորի հատուկ ներկայացուցիչ Դանիել Փոլաքը «բացահայտ անձեռնահասություն» է դրսևորել, իսկ ԱՄՆ–ի հենց դատարանը, ինչպես և ամբողջ ամերիկյան համակարգը, քննադատությանը չի դիմանում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։