+22
Եղանակը Երևանում
Հայ
Մալայզիական Boeing 777-ի ինքնագրիչը լավ վիճակում է ՔԱՄԿ
10:39
24 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ուկրաինայի արևելքում վթարի ենթարկված մալայզիական Boeing 777 ինքնաթիռի ինքնագրիչը լավ վիճակում է հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ՔԱՄԿ):

«Ինքնագրիչը լավ վիճակում է», - նշվում է ՔԱՄԿ-ի հայտարարության մեջ, որի փորձագետները մասնակցում են ուղևորատար ինքնաթիռի կործանման պատճառների և հանգամանքների քննությանը: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ մասնագետներն այս պահին զբաղվում են սարքի ուսումնասիրմամբ:

Ինչպես սպասվում է, ինքնագրիչի տվյալները կուսումնասիրվեն հինգշաբթի: Միաժամանակ միջազգային մասնագետներին հաջողվել է առանց խնդրի հանել ինքնագրիչի տվյալները, և հիմա հարկավոր է դրանք վերծանել:

Ամստերդամից Կուալա Լումպուր մեկնող Malaysia Airlines ընկերության Boeing 777–ը վթարի է ենթարկվել հուլիսի 17–ին Ուկրաինայի արևելքում։ Ինքնաթիռում 298 մարդ է եղել, և բոլորը մահացել են։ Կիևի իշխանությունը վթարի մեջ մեղադրել է աշխարհազորայիններին, վերջիններն էլ հայտարարել են, թե չունեն այնպիսի միջոցներ, որոնք կարող էին նշանակետ ոչնչացնել 10 կիլոմետր բարձրության վրա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։
13:56
04 Սեպտեմբերի 2017
Թրամփը պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ
Թրամփի խոսքով, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շարունակում է ապակայունացնող և սադրիչ գործողությունները։
11:55
04 Սեպտեմբերի 2017
Մերկել. Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում։
14:48
02 Սեպտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը ծնողներ են դարձել
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մայր է դարձել:
13:09
29 Օգոստոսի 2017
Քիմ Քարդաշյանը` Ժաքլին Քենեդու կերպարով (ՖՈՏՈ)
Ռեալիթի շոուի ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram–ում դստեր հետ ռետրո ոճի լուսանկարներ է հրապարակել։
11:46
29 Օգոստոսի 2017
Մարկ Ցուկերբերգը երկրորդ անգամ դեկրետ է գնացել (ՖՈՏՈ)
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը երկրորդ անգամ հայր է դարձել։
20:15
25 Օգոստոսի 2017
Samsung Electronics–ի ղեկավարը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման
49–ամյա Լի Չժո Յոնի գործով լսումները Հարավային Կորեայում անվանել են «դարի դատ», դրանք տևել են գրեթե հինգ ամիս։
20:50
23 Օգոստոսի 2017
Ամենահեռանկարային 26-ամյա բոդիբիլդերը մահացել է` խեղդվելով սննդով
Ամերիկացի բոդիբիլդեր Դալաս Մքքարվերն անժամանակ մահացել է Ֆլորիդայի իր տանը կյանքի 27-րդ տարում: