484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ ԱԽ–ն պահանջել է Ուկրաինայում Boeing–ի վթարման գոտում դադարեցնել ռազմական գործողությունները
11:05
22 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդը պահանջել է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայի արևելքում Boeing–ի վթարման հատվածում, ինչպես նաև ապահովել վթարի վայրի անձեռնմխելիությունը և միջազգային հետաքննության մասնակիցների անվտանգությունը։ Համապատասխան պահանջը ներկայացվել է խորհրդի` երկուշաբթի ընդունած բանաձևում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ամստերդամից Կուալա Լումպուր մեկնող Malaysia Airlines ընկերության Boeing 777–ը վթարի է ենթարկվել հուլիսի 17–ին Ուկրաինայի արևելքում։ Ինքնաթիռում 298 մարդ է եղել, և բոլորը մահացել են։ Կիևի իշխանությունը վթարի մեջ մեղադրել է աշխարհազորայիններին, վերջիններն էլ հայտարարել են, թե չունեն այնպիսի միջոցներ, որոնք կարող էին նշանակետ ոչնչացնել 10 կիլոմետր բարձրության վրա։

Խորհուրդը «լուրջ մտահոգություն է հայտնել վթարման վայրի ոչ բավարար և սահմանափակ հասանելիության հետ կապված հաղորդումների վերաբերյալ»։

«(Խորհուրդը) պահանջում է, որ վթարի վայրն ու հարակից շրջանը վերահսկող զինված խմբերը զերծ մնան ցանկացած գործողություններից, որոնք կարող են վտանգ ներկայացնել վթարի վայրի անձեռնմխելիության, այդ թվում` խոշոր և մանր բեկորների, սարքավորումների, անձնական գույքի կամ աճյունի ոչնչացման, տեղափոխման կամ վնասման համար»,– ասվում է բանաձևում։

Բացի այդ, ԱԽ–ն պահանջել է «համապատասխան քննչական մարմիններին, ԵԱՀԿ հատուկ մոնիտորինգային առաքելությանը և միջազգային համապատասխան մի շարք այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին տրամադրել այդ վայրի և հարակից հատվածի անվտանգ, երաշխավորված, համակողմանի և անսահմանափակ հասանելիություն, ինչպես դա պահանջում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը և սահմանված այլ ընթացակարգերը։

«(Խորհուրդը) պահանջում է անհապաղ դադարեցնել վթարի վայրին անմիջապես հարող տարածքի, այդ թվում` զինված խմբերի կողմից տարվող բոլոր ռազմական գործողությունները` միջազգային հետաքննության անցկացման անվտանգությունն ապահովելու համար»,– ասվում է բանաձևում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:30
29 Ապրիլի 2017
ԱՄՆ–ում գողը առաստաղի միջով մտնում է խանութ ու չի կարողանում դուրս գալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ի Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում գողը առաստաղում արված անցքի միջով ներխուժում է հագուստի խանութ, սակայն չի կարողանում դուրս գալ նույն ճանապարհով։
19:38
27 Ապրիլի 2017
Ադրբեջանը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից
Նախօրեին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ։
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։