482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
ԿԺԴՀ-ն սպառնում է ԱՄՆ-ին և Հարավային Կորեային պատասխան միջոցներ ձեռնարկել «թշնամական գործողությունների» դեպքում
14:30
21 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ԿԺԴՀ-ն սպառնում է ԱՄՆ-ին և Հարավային Կորեային պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե նրանք չդադարեցնեն «թշնամական գործողությունները», երկուշաբթի հաղորդում է ճապոնական NHK հեռուստաընկերությունը՝ հղում անելով ԿԺԴՀ-ի պաշտպանության պետական կոմիտեի քաղաքական բաժնի հայտարարությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Եթե ԱՄՆ-ն և Հարավային Կորեան շարունակեն իրենց թշնամական գործողությունները, ապա նրանք ստիպված կլինեն բախվել մեր հատուցման հետ», - նշվում է հայտարարության մեջ:

Քաղաքական բաժինը հերքեց ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի քննադատությունը ԿԺԴՀ-ի հասցեին՝ փոքր հեռավորության բալիստիկ հրթիռների սիստեմատիկ բացթողնման համար՝ հայտարարելով, որ «սրանք ծրագրավորված ռազմական գործողություններ են և օրինական ինքնավարության դրսևորում են»:

«Նոդոն Սինմուն» ԿԺԴՀ-ի կենտրոնական կուսակցական թերթը երկուշաբթի քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի ռազմածովային ուժերի երկօրյա զորավարժությունները, որոնք Կորեայի Հանրապետության ափերի մոտ որոնողափրկարարական գործողությունների մշակում են նախատեսում, ինչպես նաև օգոստոսին նախատեսված Վաշինգտոնի և Սեուլի կանոնավոր համատեղ զորաշարժերը: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Հյուսիսային Կորեան, զորավարժություններին ի պատասխան, Դեղին ծովում՝ Նամպխո շրջանում, խոշոր զորավարժությունների է պատրաստվում:

Ռենխապ գործակալությունը, հղում անելով իրազեկված աղբյուրներին, տեղեկացրել է, որ երկու-երեք շաբաթ առաջ ԿԺԴՀ-ն այդ շրջան է տեղափոխել համազարկային կրակի համակարգեր և այնտեղ զորավարժություններ է անցկացնում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: