484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+6
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհազորայինները հայտարարում են, որ Դոնբասում ևս երկու ուկրաինական ինքնաթիռ են խփել
18:13
16 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Դոնեցկի ժողովրդական ինքնահռչակ հանրապետության աշխարհազորը հայտարարում է, որ չորեքշաբթի մարտերի ընթացքում տարածաշրջանի արևելքում ուկրաինական ևս երկու ինքնաթիռ են խփել։

Աշխարհազորայինները վերահսկում են Դոնեցկի մարզի արևելյան Սաուր–Մոգիլա բարձունքը, որտեղից գնդակոծվում է հարակից տարածքը։

«Երկու ինքնաթիռ են խփել»,– Facebook–ի իր էջում գրել է Դոնբասի ժողովրդական աշխարհազորի տեղեկատվական ծառայության ղեկավար Վլադիսլավ Բրիգը։ Այդ տեղեկությունը որևէ այլ աղբյուր առայժմ չի հաստատել, հայտնի չէ նաև` այդ ինքնաթիռներն ընկե՞լ են, թե՞ կարողացել են հասնել տեղակայման օդանավակայան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Երեկ երեկոյան ուկրաինացի ուժայինները փորձել են նահանջել Լուգանսկի մարզից դեպի Ամվրոսիևկա և Մարիուպոլ։ Աշխարհազորայինները սկսել են գնդակոծել նրանց սյուները, այդ թվում` կրակ է բացվել Սաուր–Մոգիլայի բարձունքից` Դոնբասի ամենաբարձր կետից (277 մետր)։ Ուժայիններին օգնելու են եկել Սու-25 երեք ինքնաթիռներ, որոնցից երկուսը, աշխարհազորայինների պնդմամբ, հաջողվել է խփել։

Կիևի իշխանություններն ապրիլից Ուկրաինայի արևելքում ուժային օպերացիա են անցկացնում, որին մասնակցում է կանոնավոր բանակը, կիրառվում է ծանր զրահատեխնիկա, հրետանի և մարտական ավիացիա։ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում հռչակվել են «ժողովրդական հանրապետություններ», որոնք մայիսի 11–ի հանրաքվեներից հետո իրենց ինքնիշխան պետություն են հայտարարել։ Մոսկվայում այդ օպերացիան համարում են «պատժիչ» և կոչ են անում Կիևին անհապաղ դադարեցնել նման գործողությունները։ Այժմ այդ տարածքներում ուկրաինացի ուժայինների հատուկ օպերացիայի ակտիվ փուլն է, խստացել են մարտերը սահմանի մոտ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։