483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Բացի Սնոուդենից ԱԱԳ-ում հայտնվել է ևս մեկ գաղտնի տվյալներ հաղորդող անձ, կարծում են փորձագետները
11:45
04 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Փորձագետները կարծում են, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության համակարգում հայտնվել է ևս մեկ գաղտնի տվյալներ հաղորդող անձ, որը կապ չունի գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հետ, գրում է «ՌԻԱ Նովոստին»` հողում անելով ամերիկյան Forbes հանդեսին։

Այդ եզրահանգմանը մասնագետները եկան այն բանից հետ, երբ հինգշաբթի գերմանական ARD հեռուստաալիքը հրապարակում ներկայացրեց գաղտնի XKeyscore ծրագրի աշխատանքի սկզբունքների մասին, մասնավորապես` գաղտնի ծառայության կողմից անանուն Tor ցանցի օգտատերերի IP-հասցեներին հետևելու մասին։ Այդ ցանցից օգտվում են բազմաթիվ իրավապաշտպաններ և այլախոհներ ողջ աշխարհում։ Թեև ԶԼՄ-ները նախկինում արդեն հաղորդել էին տվյալ ծրագրի մասին` հղում անելով Սնոուդենի տրամադրած տեղեկատվությանը, այդուհանդերձ հանդեսը գրում է, որ խոսքը նրանից անկախ արտահոսքի աղբյուրի մասին է։

«Փորձագետի կարծիքով` այդ արտահոսքը կարող է կապված չլինել Սնոուդենի հետ, քանի որ ինքը չի տեսել այդ տեղեկատվությունը նրա (Սնոուդենի) փաստաթղթերում. Նա նկատել է նաև այլ մերկացումներ, որոնք թվում են Սնոուդենի նյութերից անկախ», - գրել է կանադացի գրող և լրագրող Քորի Դոկտորոուն (Cory Doctorow)։

Այդ կարծիքը կիսում է փորձագետ Բրյուս Շնեյերը (Bruce Schneier), որը համագործակցել է լրագրող Գլեն Գրինվալդի հետ և օգնել նրան վերլուծել բազմաթիվ փաստաթղթեր, որոնք Սնոուդենը գողացել էր ԱԱԳ-ից։ «Եվ այն բանից հետո, երբ Քորին դա ասաց, ես չեմ հավատում, որ տվյալները վերցված են Սնոուդենի փաստաթղթերից։ Ես կարծում եմ, որ այնտեղ կա արտահոսքի երկրորդ աղբյուր», - գրել է նա։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։