483.06
+0.19
562.04
+0.46
8.3
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Չնայած տարաձայնություններին` Վաշինգտոնը ցանկանում է համագործակցել Մոսկվայի հետ
10:45
02 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Չնայած տարաձայնություններին` Վաշինգտոնը ցանկանում է համագործակցել Մոսկվայի հետ, երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի հայտարարել է, որ Մոսկվան ԱՄՆ–ի հետ հարաբերությունները խզելու մտադրություն չունի, թեև դրանք այնքան էլ լավ վիճակում չեն։

«Այնտեղ, որտեղ կարող ենք, մենք շատ ենք ուզում աշխատել Ռուսաստանի հետ»,– ասել է Ռոդսը։

Նա ընդգծել է, որ «անգամ այս բարդ ժամանակաշրջանում» Ամերիկայի նախագահը վստահ է, որ անհրաժեշտ է շարունակել Ռուսաստանի հետ երկխոսությունը։

«Ինչպես գիտեք, ուկրաինական հարցում մենք տարբեր մոտեցումներ ունենք, սակայն երկխոսության համար դուռը բաց ենք թողնում»,– ասել է Ռոդսը։ Նրա խոսքով` Ուկրաինայի շուրջ տարաձայնությունների պատճառը «ոչ թե Ռուսաստանին պատժելն է, այլ ուղղակի մենք վստահ ենք, որ մարդիկ իրենք պետք է որոշումներ կայացնեն և իրենց ճանապարհն ընտրեն»։

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ հենց դրսի հրահրած հակասահմանադրական հեղաշրջումն ու Եվրոպայի և Ռուսաստանի միջև արհեստական ընտրություն կատարելու ջանքերը պառակտեցին ուկրաինական հասարակությունը։

Ռոդսը նշել է նաև, որ Ռուսաստանը դրական դեր է կատարում Իրանի միջուկային զենքի հարցը լուծելու գործում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։
15:49
01 Հոկտեմբերի 2017
Ամերիկացի լրագրողը սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում (ՎԻԴԵՈ)
Ամերիկյան NBC հեռուստաալիքի հաղորդավարուհին սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում: