486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիայի նախկին նախագահին պաշտոնական մեղադրանք է ներկայացվել
10:24
02 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Քննիչները պաշտոնական մեղադրանք են ներկայացրել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիին։ ՌԻԱ Նովոստին գրում է, որ այս մասին հայտնում է Ֆրանս Պրես գործակալությունը` հղում անելով քննչական մարմիններին։

Նախկին նախագահին մեղադրում են կաշառք տալու, անձնական նպատակների համար ծառայողական դիրքը չարաշահելու և կոմերցիոն գաղտնիքը խախտելու փաստը թաքցնելու մեջ: Նրա նախկին փաստաբան Թիերի Էրցոգին մեղադրանք է առաջադրվել նույն կետերով, ինչպես նաև մասնագիտական գաղտնիքը խախտելու համար։ Գերագույն դատարանի փաստաբան Ժերար Ազիբերն էլ մեղադրվում է կաշառք ստանալու, «իշխանության պասիվ առևտրով զբաղվելու» և պրոֆեսիոնալ գաղտնիքը խախտելու փաստը թաքցնելու մեջ։

Ենթադրվում է, որ Սարկոզին Գերագույն դատարանում «Բետանկուրի գործերի» քննության ժամանակ փորձել է իր փաստաբանի միջոցով մասնագիտական գաղտնիք հանդիսացող տեղեկություն ստանալ։ Հետաքննության տվյալներով` Սարկոզին կարող էր դատարանի անդամ Ազիբերին խոստացած լիներ, թե կօգնի պաշտոն ստանալ Մոնակոյում։

Երեքշաբթի առավոտյան Էրցոգն ու Սարկոզին ձերբակալվել են։ Մի քանի ժամ տևած հարցաքննությունից հետ նրանց մեղադրանք է առաջադրվել։

Այս ամենը տեղի է ունենում այն խոսակցությունների ֆոնին, թե նախկին նախագահը մտադիր է վերադառնալ մեծ քաղաքականությունը և կրկին գլխավորել Միություն հանուն ժողովրդական շարժման կուսակցությունը, որը 2012 թվականին սոցիալիստներին պարտվեց խորհրդարանական ընտրությունում, սակայն առաջ անցավ 2014 թվականին եվրոպական ընտրությունների ժամանակ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին: