482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Խաղաղության չհասնելու դեպքում Ուկրաինայի արևելքում կարող է ռազմական դրություն հայտարարվել. Տյագնիբոկ
19:35
16 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Եթե իրավիճակը չհաջողվի կարգավորել խաղաղ ճանապարհով Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքում կարող է ռազմական դրություն հայտարարվել, երկուշաբթի հայտնել է «Ազատություն» ազգայնական կուսակցության առաջնորդ  Օլեգ Տյագնիբոկը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը երկուշաբթի քննարկել է Դոնբասի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ նախագահ Պյոտր Պորոշենկոյի ծրագիրը, որի կատարումը կարող է սկսվել արդեն այս շաբաթ։ Մասնավորապես, ԱԱՊՀ–ն կարող է հրադադարի մասին որոշում կայացնել, որը  նախագահի խաղաղ ծրագրի իրագործման մեկնարկ կդառնա։

«Նախագահը տեղեկացրել է իրավիճակի խաղաղ կարգավորման իր ծրագրի և այն մասին, որ այն երկարաժամկետ չի լինելու։ Եվ եթե հաջողվի խաղաղության հարցը լուծել միջազգային հանրության և ՌԴ–ի հետ, ապա նա (Ուկրաինայի նախագահը` խմբ.) համաձայնում է մեր առաջարկին` Դոնեցկի և Լուգանսկի մարզերում ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ»,– ասել է Տյագնիբոկը լրագրողներին։

Ըստ նրա, Պորոշենկոն կարծում է, որ հրադադարը չպետք է ձգձգվի, և ժամանակային շրջանակները պետք է սահմանափակվեն մեկ շաբաթից մինչև 10 օրով։ Տյագնիբոկը ավելացրել է, որ ուկրաինական խորհրդարանի պատգամավորները պնդում են, որ արևելքում պետք է ռազմական դրություն հայտարարել։

Ուկրաինայում փետրվարի 22–ին պետական հեղաշրջում է տեղի ունեցել։ Երկրի հարավ–արևմուտքում գտնվող մի շարք շրջաններ չեն ճանաչել Կիևի նոր իշխանության լեգիտիմությունը։ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում մայիսի 11–ին շրջանների կարգավիճակի մասին հանրաքվեներ են անցկացվել։ Մասնակիցների մոտ 90 տոկոսը կողմ է քվեարկել անկախությանը։ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունները սկսել են իշխանության սեփական մարմինների և ուժային կառույցների ստեղծման աշխատանքները։

Միաժամանակ Կիևի իշխանությունն ապրիլի կեսերից ռազմական հատուկ օպերացիա է անցկացնում Ուկրաինայի արևելքում անկախության կողմնակիցներին ճնշելու համար։ Մոսկվայում այդ օպերացիան, որն արդեն հանգեցրել է բազմաթիվ զոհերի, այդ թվում նաև խաղաղ բնակչության շրջանում, համարել են պատժիչ և կոչ են անում Կիևին անհապաղ դադարեցնել նման գործողությունները։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։