481.18
-0.36
571.64
+1.59
8.22
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Իսպանական խորհրդարանի ընդունած օրենքով` թագավորը կարող է հրաժարվել գահից
16:12
11 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Իսպանիայի պատգամավորների կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատ) օրենք է ընդունել Խուան Կարլոս թագավորի` գահից հրաժարվելու մասին։ «Կողմ» են քվեարկել 299 պատգամավորներ, «դեմ»` 19, 23–ը ձեռնպահ են մնացել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Պետության ղեկավարը հունիսի 2–ին հայտարարել է գահից հրաժարվելու և իշխանությունն իր որդուն` Ֆելիպեին փոխանցելու մասին։ Հաջորդ օրը երկրի կառավարությունը, սահմանադրության համաձայն, մշակել և խորհրդարանի դիտարկմանն է ուղղել թագավորի` գահից հրաժարվելու մասին օրենքը։

«Վերջին երկու հարյուրամյակների ընթացքում իշխանությունն այսքան նորմալ ձևով չի փոխանցվել, ինչպես այժմ, – հայտարարել է իսպանական կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը` ելույթ ունենալով խորհրդարանի նիստում։ «Իսպանիան միապետություն է խորն արմատներով, և դա են ցանկանում իսպանացիները»,– ասաց նա։

Պատգամավորների մեծամասնությունը կողմ է հանդես եկել օրենքին։ Օրենքի դեմ հանդես եկած կուսակցությունները պահանջել են հանրաքվե անցկացնել իսպանական միապետության և պետության պետական կառուցվածքի ապագայի վերաբերյալ։ Ընդդիմության առաջնորդներից մեկի ելույթի ժամանակ պատգամավորները ոտքի են կանգնել «Հանրաքվե» պաստառներով։ Սակայն օրենքի լրացումները, որոնք թույլ կտային նմանատիպ հանրաքվե անցկացնել, մերժվել են քվեների մեծամասնությամբ (296 «դեմ», 26 «կողմ», 21 ձեռնպահ)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: