478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+30
Եղանակը Երևանում
Հայ
Սիրիայում նախագահի ընտրություն անցկացնելու համար նախատեսված ընտրատեղամասերը բացվել են. գործակալություն
11:03
03 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Սիրիայում մեկնարկել է նախագահի ընտրությունը։ Ժամը 07։00–ին (Երևանի ժամանակով` 8:00)  բացվել են ընտրատեղամասերը, հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը։

Ինչպես հայտնել են ավելի վաղ, առաջին անգամ Սիրիայի նորագույն պատմության մեջ երեքշաբթի նախագահի ընտրությանը կմասնակցեն մի քանի թեկնածուներ։ Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում են սիրիական խորհրդարանի հավանությանն արժանացած երեք թեկնածուներ, նրանց թվում` գործող նախագահ Բաշար Ասադը։ Նախագահի ընտրությանը մասնակցում են նաև Դամասկոսի համալսարանի պրոֆեսոր Հասան Ան–Նուրին և խորհրդարանի պատգամավոր Մահեր Հաջարը։

Առաջին փուլում հաղթանակ տանելու համար պետք է ստանալ բացարձակ մեծամասնություն` 50 տոկոս գումարած մեկ քվե։ Եթե թեկնածուներից ոչ ոք չհաղթի առաջին փուլում, կանցկացվի երկրորդ փուլ, որին կմասնակցեն առավել թվով քվեներ հավաքած երկու թեկնածուները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Մարտին Սիրիայի խորհրդարանը հաստատել է ընտրությունների մասին նոր օրենք, որը երկրի պատմության մեջ առաջին անգամ թույլ է տալիս մի քանի թեկնածուի մասնակցություն։ Մինչ այդ պետության ղեկավարն ընտրվում էր հետևյալ կերպ` թեկնածուն առաջադրվում էր իշխող կուսակցությունից, այնուհետև նրան հաստատում էր խորհրդարանը, այնուհետև այդ հավակնորդին սատարելու վերաբերյալ հանրաքվե էր անցկացվում։ Ասադը պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվել է 2007 թվականի մայիսի 27–ին ազգային հանրաքվեի արդյունքներով` ստանալով ընտրողների 97.62 տոկոսը։

Սիրիայի արտասահմանյան 43 դիվանագիտական ներկայացուցչություններում ավելի քան 200 հազար սիրիացիներ մասնակցել են մայիսի 28–ին մեկնարկած քվեարկությանը։ Արտերկրում ներկայացվածությունն ընդհանուր կազմել է դեսպանությունների կողմից գրանցվածների թվի 95 տոկոսը։ Լիբանանում քվեարկությունը տևել է երկու օր և շարունակվել է հավելյալ տրված ժամանակահատվածում մինչև կեսգիշեր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:48
23 Հուլիսի 2017
Հուլիսյան ձմեռ Սանկտ Պետերբուրգում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսին Սանկտ-Պետերբուրգի փողոցները ծածկվել են սպիտակ շղարշով:
16:40
22 Հուլիսի 2017
Հարրի Փոթերի տիեզերքի մասին նոր գրքերը լույս կտեսնեն այս տարվա աշնանը
Հարրի Փոթերի տիեզերքին նվիրված նոր գրքերը լույս կտեսնեն այս աշնանը:
12:48
22 Հուլիսի 2017
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը մահից 28 տարի անց
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը:
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։
18:20
09 Հուլիսի 2017
Ամերիկացին 10 րոպեում 72 հոթ դոգ է կերել (ՎԻԴԵՈ)
Nathan's Annual Famous International Hot Dog Eating Contest հոթ-դոգ ուտելու մրցույթն է անցկացվել Նյու Յորքում:
21:35
08 Հուլիսի 2017
Microsoft–ը 3000 աշխատատեղ կկրճատի
Microsoft Corp.–ը հայտարարել է 3 հազար աշխատատեղերի կրճատման մասին։