483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+3
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ նախագահի ընտրության հնարավոր թեկնածու Քրիստին վիրահատությունից հետո գրեթե 40 կգ նիհարել է
10:39
03 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի–Արմենիա/.  Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին, ով համարվում է 2016 թվականի ԱՄՆ նախագահի ընտրության առավել ուժեղ թեկնածուն, գրեթե 40 կգ–ով նիհարել է ստամոքսային բանդաժ տեղադրելուց հետո, երկուշաբթի գրում է Politico պարբերականը` հղում անելով փորձագետներին։

Բժիշկ–դիետոլոգ Ջեսիկա Բարֆիլդը և Յելի համալսարանի բժշկական ֆակուլտետին առընթեր կանխարգելման և հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դևիդ Կացը պարբերականի խնդրանքով գնահատել են նահանգապետի քաշը։ Նրանց գնահատականներով, Քրիստին 146 կիլոգրամից նիհարել է մոտ մինչև 107։ Մարմնի զանգվածի ցուցիչը (զանգվածը` բաժանած հասակի ցուցիչի քառակուսուն` ճարպակալման հիմնական ցուցանիշ) նվազել է 45–ից մինչև 33։ Այսպիսով, Քրիստին առաջվա պես տառապում է ճարպակալումից, բայց ավելի թեթև տեսակի։

Քրիստիի քաշը թերթերի վերնագրերում է հայտնվել 2013 թվականի փետրվարին, երբ Սպիտակ տան նախկին բժիշկ Քոնի Մարիանոն հայտարարեց, որ ճարպակալումը կարող է խանգարել թեկնածուին նախագահ աշխատել։ «Ես մտահոգվում եմ, որ նա կարող է մահանալ պարտականությունները կատարելու ժամանակ»,– ասել է Մարիանոն։ Նյու Ջերսիի նահանգապետին հետազոտած բժիշկները հայտարարել էին, որ նա աշխատելուն խանգարող առողջական խնդիրներ չունի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ստամոքսային բանդաժի տեղադրման վիրահատության ժամանակ ստամոքսի շուրջ սիլիկոնե և տիտանե հատուկ բանդաժ են ամրացնում և ձգում, որը փոքրացնում է օրգանի ծավալը և, համապատասխանաբար, այն սննդի քանակը, որ հիվանդը կարող է ուտել։ Այդպիսի վիրահատությունը հանգեցնում է քաշի և ախորժակի աստիճանական նվազման։ Քրիստիի խոսքով` նա վիրահատության մասին սկսել է մտածել 2012 թվականի սեպտեմբերին, երբ դարձավ 50 տարեկան, և իր մտադրությունն իրականացրեց սեպտեմբերին։

Նահանգապետն ասում է, որ նախկինում նիհարելու տարբեր մեթոդներ է կիրառել, բայց դրանք անարդյունավետ էին։ Քրիստին երբեք չի ասել իր քաշը և այն մասին, թե կառաջադրվի, արդյո՞ք, նախագահի պաշտոնում։ Միաժամանակ, Քրիստին առավել հայտնի հանրապետական նահանգապետներից մեկն է։ Չնայած պտտվող լուրերի` նա հրաժարվել է իր թեկնածությունն առաջադրել 2012 թվականի նախագահական ընտրություններում և սատարել է Միթ Ռոմնիին, ով արդյունքում զիջեց դեմոկրատ թեկնածու Բարաք Օբամային։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: