487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Facebook–ի նախագահը 120 մլն դոլար կնվիրաբերի Սան Ֆրանցիսկոյի դպրոցների զարգացման համար. գործակալություն
10:48
31 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Facebook սոցցանցի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը և նրա կինը` Պրիսցիլա Չանը, սեփական միջոցներից 120 մլն դոլար կտրամադրեն Սան Ֆրանցիսկոյի և մոտակայքում գտնվող բնակավայրերի դպրոցների զարգացման նպատակով, հաղորդում է Ֆրանս Փրես գործակալությունը։ 

Նվիրատվության ողջ գումարի բաշխման համար կպահանջվի ավելի քան հինգ տարի, առաջին հերթին գումարը կուղղվի պետական դպրոցների համակարգչայնացման և համացանցին միանալու նախաձեռնությանը, ինչպես նաև` ուսուցիչների որակավորմանը և ուսումնական գործընթացում դպրոցականների ծնողների ներգրավմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Սան Ֆրանցիսկոն աշխարհի ամենաբարգավաճ վայրերից մեկն է, սակայն քաղաքի շատ դպրոցներ չունեն անհրաժեշտ ռեսուրսներ։ Ինձ և Պրիսցիլային շատ է մտահոգում մեր երկրում և քաղաքում պետական կրթության բարելավումը», – գրել է Ցուկերբերգը Facebook–ի իր էջում։

2012 թ.–ին Ցուկերբերգն ու իր կինը զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը տարվա ամենաառատաձեռն բարերարների վարկանիշային աղյուսակում` ըստ The Chronicle of Philanthropy հրատարակության։ Ցուկերբերգը, ում ունեցվածքն այժմ գնահատվում է 26,7 մլրդ դոլար, 2012 թ.–ին նվիրաբերել է մոտ 500 մլն դոլար Silicon Valley Community Foundation հասարակական հիմնադրամին` կրթության և առողջապահության զարգացման նպատակով։ Երկու տարի առաջ Ցուկերբերգը ստեղծել է Startup: Education հիմնադրամը, որի ծավալը կազմում է 100 մլն դոլար, հիմնադրամի միջոցները ևս տրամադրվում են դպրոցների զարգացմանը։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։