480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+21
Եղանակը Երևանում
Հայ
Կիևը պատրաստ է լսել շրջանների օրինական քաղաքական պահանջները. նախարարների կաբինետ
12:59
23 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Կիևի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են լսել երկրի արևելքում և արևմուտքում բնակվող ուկրաինացիների օրինական քաղաքական պահանջները և ընդառաջ գնալ, հաղորդում  է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ուկրաինայի կառավարության կայքին։

«Ուկրաինայի իշխանությունը պատրաստ է լսել արևելքում և արևմուտքում բնակվող ուկրաինացիների բոլոր օրինական քաղաքական պահանջները։ Պատրաստ է ոչ միայն լսել, այլև ընդառաջ գնալ։ Եվ մենք կոչ ենք անում կատարել Ժնևյան համաձայնագրերը, որոնք կնքվել են Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և ԵՄ–ի միջև», – նշվում է հայտարարության մեջ։

Ուկրաինայի կառավարությունը հայտարարել է, որ սկսել է կատարել պայմանավորվածությունների իր մասը։ Այսպես, երկրում դադարեցվել է հատուկ օպերացիաների ակտիվ փուլը։ Բացի այդ, նախաձեռնել են սահմանադրական բարեփոխում անցկացնել, իսկ Գերագույն ռադայի քննարկմանն է ներկայացվել ցուցարարների համաներման մասին օրինագիծը։ Միաժամանակ կառավարությունը «երաշխավորում է ռուսաց լեզվին տրամադրել հատուկ կարգավիճակ»,  նշվում է հաղորդագրության մեջ։

«Խորհրդարանական կոալիցիան դիմել է բոլոր քաղաքական ուժերին` հորդորելով ստորագրել փոխըմբռնման հուշագիրը Ուկրաինայի արևելքում առկա իրավիճակը կարգավորելու համար», – ավելացրել է նախարարների կաբինետը։

Ուկրաինայի իշխանություններն ապրիլի 15–ին երկրի հարավ–արևելքում հատուկ օպերացիա էին սկսել` բանակի ներգրավմամբ, որտեղ մարտից դաշնայնացման կողմնակիցները ցույցեր են կազմակերպում։ Մոսկվայում ցուցարարների դեմ ուժ կիրառելու մասին Ուկրաինայի իշխանությունների որոշումը իրադարձությունների չափազանց վտանգավոր զարգացում որակեցին։ Նախորդ հինգշաբթի Ժնևում բանակցություններ են տեղի ունեցել Ուկրաինայի, ՌԴ–ի, ԱՄՆ–ի և ԵՄ–ի միջև` նվիրված Ուկրաինայի արևելքում ստեղծված ճգնաժամին։ Կողմերը պայմանավորվել են հակամարտության թուլացմանն ուղղված միջոցառումների շուրջ, ըստ ձեռք բերված համաձայնության` հարկավոր է ապազինել անօրինական խմբավորումները, ազատել անօրինական կերպով զավթած շենքերն ու սահմանադրական բարեփոխման շուրջ ազգային երկխոսություն սկսել։ Տեղեկացվում է, որ ՈւԱԾ–ն Սուրբ Հարության տոնի կապակցությամբ դադարեցրել է օպերացիայի հատուկ փուլը։

Երեքշաբթի հայտնի է դարձել, որ Ալեքսանդր Տուրչինովը, ով Ռադայի կողմից նախագահի պաշտոնակատար է նշանակվել, պահանջել է վերսկսել հատուկ օպերացիան երկրի արևելքում։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Կիևը պետք է շտապ կատարի Ժնևյան համաձայնագրերի դրույթները։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:41
27 Հունիսի 2017
Հղի Սերենա Ուիլյամսը մերկացել է Vanity Fair–ի համար (ՖՈՏՈ)
Հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն «անկեղծացել է» ֆոտոխցիկների առջև։
18:01
26 Հունիսի 2017
Սալվադոր Դալիի մարմինը կարտաշիրիմվի հայրության հաստատման նպատակով
Մադրիդի դատարանի դատավորը կարգադրել է արտաշիրիմել նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը ԴՆԹ փորձաքննության համար։
17:13
26 Հունիսի 2017
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարված։
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում: