482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-5
Եղանակը Երևանում
Հայ
Կրամատորսկի օպերացիայի ընթացքում զոհեր կան` ԶԼՄ–ները վկայակոչում են Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը
19:57
15 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում առիկա աղբյուրը հայտնում է, որ Դոնեցկի շրջանում` Կրամատորսկում անցկացված ռազմական օպերացիայի ընթացքում զոհեր են եղել, երեքշաբթի հաղորդում է УНН գործակալությունը։

Ուկրաինայի ուժային կառույցի ներկայացուցիչները հրաժարվում են պաշտոնապես մեկնաբանել իրադարձությունները։

Ավելի վաղ ժողովրդական ինքնապաշտպանության աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ չորս ապստամբներ զոհվել են և երկուսը վնասվածքներ են ստացել Կրամատորսկի մերձակայքում օդանավակայանի գրոհի ժամանակ։

Ուկրաինայի արևելքում` Դոնեցկում, Խարկովում և Լուգանսկում, վերջին երկու օրերին ռուսական դրոշների ներքո դաշնայնացման կողմնակիցների հանրահավաքներ են անցկացվում, որոնց մասնակիցները պահանջում են իրենց կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնել։ Շաբաթ օրը բողոքի ալիքը տարածվել է Դոնեցկի մարզի ևս մի քանի քաղաքների` Սլավյանսկի, Մարիուպոլի, Ենակիևոյի, Կրամատորսկի և մի շարք ոչ մեծ քաղաքների վրա։ Գերագույն Ռադայի նշանակած նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը երեքշաբթի հայտարարել է նոր ուժային օպերացիայի մասին Դոնեցկի հյուսիսում։ Մոսկվայում ուկրաինական նոր իշխանությունների` դաշնայնացմանը կողմ հանդես եկող ցուցարարների դեմ ուժ կիրառելու մասին որոշումը համարում են չափազանց վտանգավոր։

ՄԱԿ–ին առընթեր ռուսական մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը կոչ է արել միջազգային հանրությանն Ուկրաինայի իշխանություններից պահանջել դադարեցնել «պատերազմը սեփական ժողովրդի հետ»։ Իրեն լեգիտիմ նախագահ համարող Վիկտոր Յանուկովիչը կիրակի հայտարարել է, որ ուկրաինացի ուժայինները երկրի հյուսիսում ուժային հատուկ օպերացիայի մասին որոշում են ընդունել ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանի հետ հանդիպումներից հետո։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։