480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանական փաբերն ավելի ուշ կփակվեն Անգլիայի հավաքականի խաղերի օրերին
10:52
01 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Բրիտանական փաբերը Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում սովորականից երկու ժամով ուշ կփակվեն Անգլիայի հավաքականի խաղերի օրերին` համապատասխան օրենքներ կընդունվեն, որ երկրպագուներին հնարավորություն տրվի ամբողջությամբ դիտել խաղերը, որոնք կսկսվեն Գրինվիչի ժամանակով 20։00–ին։

Ըստ ավանդույթի և օրենսդրության համաձայն, Բրիտանիայի փաբերը փակվում են 23։00–ին։ Այդ ժամից հետո աշխատելու համար հատուկ արտոնագիր է պետք։ Սակայն այն փաստը, որ այս տարի առաջնությունը կանցնի Բրազիլիայում, մի երկրում, որի հետ ժամանակի տարբերությունը Բրիտանիայում կազմում է չորս ժամ, մտահոգություն է առաջացրել երկրպագուների շրջանում, քանի որ նրանք սովոր են խաղերը դիտել փաբերում։

ԶԼՄ–ներում բուռն բանավեճերի և հասարակայնության ներկայացուցիչների հետ երկշաբաթյա քննարկումներից հետո երկրի ՆԳՆ–ն ընդառաջել է երկրպագուներին և հայտարարել, որ պատրաստ է դիտարկել ազգային օրենսդրությունում ժամանակավոր փոփոխություններ կատարելու հավանականությունը։

«Փաբերը բաց կլինեն մինչև 01։00–ն (Երևանի ժամանակով` 04:00) Անգլիայի հավաքականի մասնակցությամբ խաղերի ժամանակ` արտոնագրման համապատասխան օրենսդրական փոփոխություններ կկատարվեն առաջնության ընթացքում։ Մենք հասկանում ենք, որ շատերը ցանկանում են դիտել խաղերը»,– հայտնել են երկրի ՆԳՆ ներկայացուցիչները, ովքեր հայտարարել են, որ աշխարհի առաջնությունում ազգային հավաքականի ելույթն առանձնահատուկ կարևորության իրադարձություն է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ՓԱԲ–երը հրաժարվում էին քննարկել փաբերի աշխատանքային ժամերի ավելացման հնարավորությունը, սակայն նրանց մտադրությունը փոխվել է, երբ երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնն ակնարկել է, թե այդ հարցում կցանկանար, որ ՆԳՆ–ն պակաս սկզբունքային լիներ։ Որոշումը ողջունել է գարեջուր արտադրողների և փաբերի սեփականատերերի ասոցիացիան։ Կազմակերպության հայտարարությունում ասվում է, որ փոփոխությունները ճյուղին 738 հազար ֆունտ ստեռլինգ կբերեն։ Այն դեպքում, եթե օրենքներն ընդունվեն, բրիտանական փաբերը կաշխատեն մինչև տեղի ժամանակով ժամը 01։00–ն առնվազն երկու օր` հունիսի 14–ին` Անգլիայի և Իտալիայի հավաքականների խաղի օրը, ինչպես նաև հունիսի 19–ին, Ուրուգվայի հետ խաղի ժամանակ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել:
12:36
29 Մայիսի 2017
ԱՄՆ նախագահը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային համար
Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա
11:42
29 Մայիսի 2017
Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել։