484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+6
Եղանակը Երևանում
Հայ
Լիբիայի պաշտոնանկ արված առաջնորդի` Քադաֆիի որդիներից մեկը բանտից ներողություն է խնդրել ժողովրդից
18:30
28 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Սաադի Քադաֆին Լիբիայի` պաշտոնանկ արված և սպանված առաջնորդ Մուամար Քադաֆֆի որդիներից մեկն է, մարտի սկզբին Նիգերի իշխանությունը նրան հանձնել է Լիբիայի արդարադատությանը։ Այսօր Սաադի Քադաֆին բանտից ներողություն է խնդրել լիբիացի ժողովրդից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Ներողություն եմ խնդրում պատճառած վնասի և խախտումների համար», – ասել է Սաադին պետական հեռուստաալիքի եթերում։ Նա նաև տեղեկացրել է, որ Լիբիայի բանտում «իրեն լավ են վերաբերվում»։ Կադրում Քադաֆիի որդին համաքաղաքացիների առաջ հանդես է եկել կապույտ բանտային համազգեստով։

Լիբիայի իշխանությունները կասկածում են Քադաֆիի որդուն, որ նա կապ ունի 2011 թ.–ին Մուամար Քադաֆիի իշխանության դեմ կազմակերպված ժողովրդական ապստամբության ճնշման հետ։ Ռեժիմի տապալումից հետո Սաադին փախել էր Նիգեր։ Սակայն այդ երկրի իշխանությունները համաձայնել էին Լիբիային հանձնել պաշտոնանկ արված առաջնորդի որդուն։ Իրավապաշտպան կազմակերպությունները մտավախություն են հայտնել, որ այդ ուղերձը կարող էր տանջանքների արդյունք դառնալ, որոնց Սաադին ենթարկվել է Լիբիայի բանտում։

2011 թ.–ին Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալումից հետո նրա և հարազատների նկատմամբ իսկական որս սկսվեց։ Ապստամբները սպանեցին Քադաֆիին, ինչպես նաև նրա որդի Մուաթասեմին։ Քադաֆիի մյուս որդին զոհվեց Տրիպոլիի ռմբակոծությունների ժամանակ։ Գերի էր վերցվել Սեյֆ ալ Իսլամը, ով իր որդու առավել հավատարիմ զինակիցներից էր, նա ակտիվորեն մասնակցել է Քադաֆիի գործունեությանը։ Սեյֆ ալ Իսլամը մինչև հիմա Լիբիայի բանտում է, ԶԼՄ–ներում կանոնավոր կերպով տեղեկատվություն է տարածվում այն տանջանքների մասին, որոնց նա ենթարկվում է բանտում։

Քադաֆիի դուստր Աիշան, ինչպես նաև նրա կինն ու երկու որդիները` Մուհամեդն ու Հանիբալը երեխաների հետ կարողացան փրկվել` ապստամբության վերջին օրերին փախչելով Ալժիրի տարածք։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: