478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+21
Եղանակը Երևանում
Հայ
Դուբայը ծրագրում է «բժշկական զբոսաշրջության» մայրաքաղաք դառնալ. ԶԼՄ
13:58
25 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Դուբայի իշխանությունները հայտարարել են, թե նպատակ ունեն ընդլայնել էմիրությունների բժշկական ենթակառուցվածքը, որպեսզի մինչև 2020 թվականը բուժման համար երկիր կարողանա այցելել տարեկան 500 հազար զբոսաշրջիկ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով The National պարբերականին։

Մինչև 2020 թվականը Դուբայում կկառուցվի լրացուցիչ 22 հոսպիտալ, աշխատանքի կընդունվի գրեթե 4 հազար բուժաշխատող։

«Մեր նպատակն է տարեկան ներգրավել 500 հազար մարդ, ովքեր կժամանեն միայն բժշկական զբոսաշրջության նպատակով»,– հայտնել է Դուբայի առողջապահության վարչության (DHA) ղեկավար Իսա Ալ Մայդուրը (Essa Al Maidoor)։

2012 թվականին բուժման նպատակով Դուբայ է այցելել 107 հազար մարդ։ Ինչպես հայտնում է պարբերականը, «բժշկական զբոսաշրջիկներին» կառաջարկվի տարբեր տեսակի մուտքի արտոնագրեր` կախված բուժման տեսակից, ինչպես նաև հյուրանոցում ապրելու և այլ հարմարություններ ընդգրկող ծառայությունների հատուկ փաթեթ։ 

DHA ներկայացուցիչների խոսքով` Դուբայի յուրաքանչյուր հոսպիտալ կստանա իր վարկանիշը հյուրանոցների վարկանիշների նմանությամբ` 1–ից 5 աստղ։ Պարբերականը նշում է, որ այս ռազմավարությունը, նախևառաջ, նախատեսված է ԱՊՀ–ի, Պարսից ծոցի և Հարավային Ասիայի երկրների բնակիչների համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:05
20 Սեպտեմբերի 2017
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում. զոհերի թիվը հասնում է 42-ի (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Մորելոս նահանգում:
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։
13:56
04 Սեպտեմբերի 2017
Թրամփը պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ
Թրամփի խոսքով, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շարունակում է ապակայունացնող և սադրիչ գործողությունները։
11:55
04 Սեպտեմբերի 2017
Մերկել. Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում։
14:48
02 Սեպտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը ծնողներ են դարձել
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մայր է դարձել:
13:09
29 Օգոստոսի 2017
Քիմ Քարդաշյանը` Ժաքլին Քենեդու կերպարով (ՖՈՏՈ)
Ռեալիթի շոուի ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram–ում դստեր հետ ռետրո ոճի լուսանկարներ է հրապարակել։
11:46
29 Օգոստոսի 2017
Մարկ Ցուկերբերգը երկրորդ անգամ դեկրետ է գնացել (ՖՈՏՈ)
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը երկրորդ անգամ հայր է դարձել։
20:15
25 Օգոստոսի 2017
Samsung Electronics–ի ղեկավարը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման
49–ամյա Լի Չժո Յոնի գործով լսումները Հարավային Կորեայում անվանել են «դարի դատ», դրանք տևել են գրեթե հինգ ամիս։