481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիական դատարանն արգելել է ԶԼՄ–ներին հրապարակել Սարկոզիի զրույցների ձայնագրությունը
16:31
14 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիական դատարանը բավարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի և նրա տիկնոջ` Կառլա Բրունիի խնդրանքը։ Նրանք ցանկանում են, որ Atlantico կայքին արգելվի Հինգերորդ հանրապետության նախկին ղեկավարի ձայնագրությունների տարածումը, որը կատարել էր Սարկոզիի խորհրդականը։

Նախորդ շաբաթ Սարկոզին իր տիկնոջ հետ դիմել են դատարան իրենց անձնական կյանք ներխուժելու դեմ պահանջով, ինչը, զույգի կարծիքով, կատարել է նախկին նախագահի խորհրդական Պատրիկ Բուիսոնը։ 2007-2012 թվականներին նա ձայնագրիչով ձայնագրել է իր նախկին ղեկավարի զրույցները։ Մարտի սկզբին Atlantico ինտերնետ–պարբերականը հրապարակել է այդ ձայնագրություններից հատվածներ։ Մասնավորապես, դրանցում կան պահեր, որոնք վերաբերում են երկրի կառավարության ներսում տեղափոխություններին, ինչպես նաև Բրունիի ցինիկ և խայթող մեկնաբանություններ ամուսնու համախոհների հասցեին։

Սարկոզի–Բրունի զույգի` դատարան դիմելուց հետո փաստաբանները հայտարարել են, որ իրենց հաճախորդները «չեն ընդունում այն փաստը, որ գաղտնի զրույցներ համարվող անձնական բնույթի նկատողությունները, որի պաշտպանություն է ենթադրում ժողովրդավարական հանրությունը, ձայնագրվել և տարածվել են առանց նրանց համաձայնության»։

Դրա վնասը զույգը գնահատել է 30 հազար եվրո, սակայն դատարանը Բուիսոնից պահանջել է Սարկոզիին և Բրունիին վճարել 10–հազարական եվրո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել:
12:36
29 Մայիսի 2017
ԱՄՆ նախագահը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային համար
Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա
11:42
29 Մայիսի 2017
Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել։
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար: