480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+5
Եղանակը Երևանում
Հայ
Մարիխուանայի մանրածախ վաճառքն ամերիկյան Կոլորադո նահանգի գանձապետարանին մեկ ամսում 2 մլն դոլար է բերել
10:33
11 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հունվարին ԱՄՆ–ի Կոլորադո նահանգում մարիխուանայի մանրածախ վաճառքի հաշվին նահանգի բյուջեն համալրվել է 2 մլն դոլարով, հաղորդում է Ասոշիեյթեդ Պրես գործակալությունը։

Կոլորադոն դարձել է ԱՄՆ առաջին նահանգը, որտեղ թույլ են տվել խանութներում վաճառել այդ թմրանյութը։ Նահանգի օրենքներով, անձնական օգտագործման համար մարիխուանա կարող են ձեռք բերել 21 տարին բոլորած անձինք։ 21 տարեկանի հասած Կոլորադոյի ցանկացած բնակիչ առանց պատժվելու կարող է ձեռք բերել վեց ունցիա (28,35 գրամ) մարիխուանա կամ վեց բույս։

Կոլորադոյի պետական հավաքագրման դեպարտամենտը հրապարակել է առաջին ամսում թմրանյութի մանրածախ վաճառքի բյուջեի մուտքերի տվյալները։ Ընդհանուր մանրածախ ցանցում վաճառվել է ավելի քան 14 միլիոն դոլարի մարիխուանա` ապահովելով մոտ 2 միլիոն դոլարի եկամուտ զանազան հարկերի և հավաքագրումների հաշվին։ Բժշկական ցուցումներով` մինչև 2014 թվականի հունվարը թույլատրված մարիխուանայի վաճառքը հաշվի առնելով` թմրանյութի վաճառքից ստացված եկամուտները կազմել են ավելի քան 3.5 միլիոն դոլար։

Ինչպես նշում է գործակալությունը, մարիխունայի վաճառքի տվյալների հրապարակումն ակտիվացրել է բանավեճերն այն մասին, թե ինչպես ծախսել ստացված գումարները։ Մարիխուանայի օրինականացման օրենքով, թմրանյութի վաճառքից գոյացած առաջին 40 միլիոնը պետք է ուղղվեն դպրոցների կառուցմանը, դրանից մեծ գումարի դեպքում դրանք կօգտագործվեն օրենսդիրների որոշումով։

ԱՄՆ–ում մարիխուանայի օգտագործման նկատմամբ վերաբերմունքը կտրուկ փոփոխություններ է ունեցել տարիների ընթացքում։ 1972 թվականին նախագահ Ռիչարդ Նիքսոնը մարիխուանան հռչակել էր «հասարակության թիվ մեկ թշնամի»։ Սակայն հետագայում նահանգների գրեթե կեսը հանել էր քրեական պատասխանատվությունը կամ հավանություն տվել բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործմանը։ Այժմ կանաբիսի և դրանից ստացված պրոդուկտների օգտագործումը մի շարք սահմանափակումներով օրինական է համարվում միայն Վաշինգտոն և Կոլորադո նահանգներում։ ԱՄՆ տարածքում տարեկան ավելի քան 800 մարդ է ձերբակալվում մարիխուանա պահելու և օգտագործելու համար։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։
15:08
21 Նոյեմբերի 2016
Փորձագետ. Հայաստանը պետք է անընդհատ հիշեցնի աշխարհին, որ Թուրքիան հովանավորում է ԻՊ-ին
Հայաստանը ճիշտ է վարվում, որ հիշեցնում է միջազգային հանրությանը «Իսլամական պետություն» խմբավորման հետ Թուրքիայի կապերի մասին:
15:35
19 Նոյեմբերի 2016
Թրամփի փեսան ցանկանում է աշխատանքի տեղավորվել Սպիտակ տանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փեսան` Ջարեդ Քուշները, խորհրդակցել է իրավաբանների հետ ԱՄՆ–ի նոր վարչակազմին միանալու հարցով: