484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+13
Եղանակը Երևանում
Հայ
Տամիլանդի կառավարությունը որոշել է ազատել Ռաջիվ Գանդիի սպանության մեղավորներին. ԶԼՄ
15:44
19 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հնդկաստանի հարավային Տամիլանդ նահանգի կառավարությունը որոշում է ընդունել ազատ արձակել 1991 թվականին երկրի նախկին վարչապետ Ռաջիվ Գանդիի սպանության մեջ մեղավոր ճանաչված յոթ մարդու, հաղորդում են հնդկական ԶԼՄ–ները։

Երեքշաբթի Հնդկաստանի Գերագույն դատարանը նրանցից երեքի մահապատիժը փոխարինել է ցմահ բանտարկությամբ։ Փաստաբանները ներում շնորհելու վերաբերյալ խնդրագիր են ուղղել Հնդկաստանի նախագահին դեռ 2000 թվականին, իսկ դրա մերժումը պաշտոնապես հայտարարվել է 11 տարի անց։ Գերագույն դատարանը հայտնել է, որ դատավճռի մեղմացումը կապված է դրա կատարման «չափազանց և անհասկանալի» հետաձգումների հետ։

Չորեքշաբթի Տամիլանդի գլխավոր նախարար Ջայարամ Ջայալալիտան հայտնել է, որ բանտարկյալները պետք է ազատվեն, «քանի որ արդեն բանտում անցկացրել են 23 տարի»։ Նա ասել է, որ նահանգը կիրազեկի Դելիին իր որոշման մասին, և եթե կենտրոնը չպատասխանի երեք օրվա ընթացքում, ապա Տամիլանդի կառավարությունն անհապաղ ազատ կարձակի բանտարկյալներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես նշում են հնդկական ԶԼՄ–ները, նահանգի իշխող կուսակցությունը ձգտում է ունենալ ընտրողների օժանդակությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որոնք պետք է անցկացվեն մինչև 2014 թվականի մայիսի վերջը։

Ռաջիվ Գանդին գլխավորել է Հնդկաստանի կառավարությունը 1984 թվականից մինչև 1989 թվականը։ Նախկին վարչապետը զոհվել է 1991 թվականի մայիսի 21–ի ահաբեկության հետևանքով Հնդկաստանի հարավ–արևելքում գտնվող Չենաի քաղաքի մոտակայքում։ 1998 թվականին դատապարտվել են 28 դավադիրներ, ովքեր մասնակցել էին Գանդիի սպանությանը։ Պայթյունն իրականցրել էր մի մահապարտ կին, ով, ենթադրաբար, Շրի Լանկայի հյուսիսում տամիլների անկախ պետության ստեղծման համար պայքարող «Տամիլ Իլամի ազատագրման վագրեր» անջատողական խմբավորման անդամ էր։ Գանդին ահաբեկիչների թիրախ է դարձել, երբ 1987 թվականին կղզի է ուղարկել հնդկական զորքեր, որոնք մասնակցել են անջատողականների դեմ պայքարին։ Տամիլանդի բնակչության զգալի մասը համակրում է Շրի Լանկայի տամիլացի անջատողականներին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։
15:49
01 Հոկտեմբերի 2017
Ամերիկացի լրագրողը սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում (ՎԻԴԵՈ)
Ամերիկյան NBC հեռուստաալիքի հաղորդավարուհին սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում: