478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+27
Եղանակը Երևանում
Հայ
Վիզա ստանալու համար օգտագործված «կեղծ» լեզվական թեստերի սխեմա է բացահայտվել Բրիտանիայում. հեռուստաընկերություն
20:07
10 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը դադարեցրել է օտարերկրացիների համար անգլերեն լեզվի թեստերի անցկացման ծրագիրը, որն օգտագործվել է խարդախների կողմից ուսանողական վիզաներ ստանալու համար, հաղորդում է BBC հեռուստառադիոընկերությունը` հղում անելով սեփական հետաքննության արդյունքներին։

«Կեղծ» ծրագիրը կատարում էր ամերիկյան ETS ընկերությունը` աշխարհում լեզվաբանական թեստերի կազմակերպման խոշորագույն ընկերությունը։ Լեզվաբան–մանկավարժների ներկայացուցիչներն արդեն խոստովանել են, որ կազմակերպում են թեստերի անցկացումը, բայց չեն վերահսկում սովորողների վարքը դրանք հանձնելիս։

Ինչպես պարզվել է, լեզվաբանական թեստն անցնելու և դրանով Բրիտանիայում կացության վիզան երկարացնելու համար կարելի էր վճարել 500 ֆունտ ստեռլինգ` ընդամենը երեք անգամ ավելի փորձությունն արդար անցնելու արժեքից։ Կեղծ քննությունների կազմակերպմամբ զբաղվում էր միգրանտներին ծառայություններ մատուցող Studentway Education խորհրդատվական ֆիրման, ուր հեռուստաալիքի աշխատողները ներկայացել էին անգլերենի վատ իմացությամբ «կեղծ» ուսանողների տեսքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Փորձության ընթացքում այդպիսի «ուսանողներն» ընդհանրապես չպետք է ոչինչ անեին` բոլոր գրավոր և բանավոր հարցերին նրանց փոխարեն այլ մարդիկ էին պատասխանում։

«Այն, ինչ բացահայտել են լրագրողները, չափազանց կարևոր է։ Սա ցնցող նորություն է, և դրան ինչ–որ ձևով պետք է լուծում տալ»,– հայտնել է Բրիտանիայի ՆԳՆ ղեկավար Թերեզա Մեյը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:05
20 Սեպտեմբերի 2017
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում. զոհերի թիվը հասնում է 42-ի (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Մորելոս նահանգում:
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։
13:56
04 Սեպտեմբերի 2017
Թրամփը պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ
Թրամփի խոսքով, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շարունակում է ապակայունացնող և սադրիչ գործողությունները։
11:55
04 Սեպտեմբերի 2017
Մերկել. Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում։
14:48
02 Սեպտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը ծնողներ են դարձել
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մայր է դարձել:
13:09
29 Օգոստոսի 2017
Քիմ Քարդաշյանը` Ժաքլին Քենեդու կերպարով (ՖՈՏՈ)
Ռեալիթի շոուի ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram–ում դստեր հետ ռետրո ոճի լուսանկարներ է հրապարակել։
11:46
29 Օգոստոսի 2017
Մարկ Ցուկերբերգը երկրորդ անգամ դեկրետ է գնացել (ՖՈՏՈ)
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը երկրորդ անգամ հայր է դարձել։
20:15
25 Օգոստոսի 2017
Samsung Electronics–ի ղեկավարը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման
49–ամյա Լի Չժո Յոնի գործով լսումները Հարավային Կորեայում անվանել են «դարի դատ», դրանք տևել են գրեթե հինգ ամիս։