484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+18
Եղանակը Երևանում
Հայ
Ֆիդելին ավելի, քան երբևէ մտահոգում է մարդկության ապագան. Ուրուգվայի նախագահ
10:31
01 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն, չնայած առողջության վատացմանը, չափազանց մտահոգված է մարդկության ապագայով, հայտարարել է Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան կոմանդանտեի հետ հանդիպումից հետո, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հանդիպումը կայացել է Կուբայի մայրաքաղաքում անցկացված Լատինաամերիկյան և կարիբյան պետությունների միության (CELAC) գագաթնաժողովի ժամանակ։ Ինչպես նշում է կուբայական «Գրանմա» թերթը, երկխոսությունը «եղբայրական էր ու և բաց», զրուցակիցները «մարդկության հիմնական սպառնալիքների» շուրջ հայացքների ընդհանրություններ են նկատել։

«Ամբողջ աշխարհի համար ակնհայտ է Ֆիդել Կաստրոյի անձի կշիռը, և, չնայած տարիներին և առողջության վատացմանը, նրա հիմնական մտահոգությունն աշխարհի ճակատագիրն է, այն աշխարհի, որը նա արդեն չի տեսնում։ Նրան մտահոգում է այն, թե ինչպես մարդկությանը կհաջողվի ավելի քիչ ռեսուրսներ վատնել»,– ասել է Մուխիկան տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

Ինչպես պարզաբանել է ուրուգվայցի առաջնորդը, կոմանդանտեն մտահոգված է մարդկության ճակատագրով «ավելի, քան երբևէ»։

Կաստրոն վերջին տարիներին չափազանց հազվադեպ է հայտնվում հրապարակային միջոցառումների, հազվադեպ է հանդիպում Կուբայի մայրաքաղաք այցելող քաղաքական և հասարակական գործիչների հետ։  CELAC գագաթնաժողովի ժամանակ, որն անցկացվել է Հավանայում հունվարի 28-29–ին, Կաստրոն հանդիպել է Արգենտինայի, Բրազիլիայի, Բոլիվիայի, Վենեսուելայի, Նիկարագուայի, Ուրուգվայի, Էկվադորի, Ջամայկայի առաջնորդների հետ։ Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրայի խոսքով, Ֆիդելը «երջանիկ է» և «հիանալի տեսք ունի»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:38
27 Ապրիլի 2017
Ադրբեջանը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից
Նախօրեին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ։
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները: