486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիական ԶԼՄ–ները հրապարակել են Քադաֆիի հարցազրույցը
14:17
30 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի–Արմենիա/.  Ֆրանսիական France 3 TV հեռուստաալիքը հրապարակել է Լիբիայի նախկին առաջնորդ Մուհամար Քադաֆիի վերջին հարցազրույցներից մեկը, որտեղ նա հաստատում է, որ Լիբիան ֆինանսավորել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ընտրարշավը 2007թ.–ի նախագահական ընտրությունների ժամանակ։

Սարկոզիին ֆինանսավորելու վերաբերյալ աղմուկը բարձրացել էր 2012թ.–ի գարնանը, երբ ֆրանսիական Mediapart պարբերականը հրապարակել էր փաստաթղթեր, որոնցում ասվում էր, թե իբր լիբիական ռեժիմը 50 մլն եվրո է փոխանցել ֆրանսիացի քաղաքական գործչի ընտրարշավի համար։

Սարկոզին հայց էր ներկայացրել պարբերականի դեմ և հրապարակումներն անվանել «հսկայական կեղծիք»։ Մինչ օրս Ֆրանսիայում շարունակվում են այս գործով դատավարությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը France 3 TV հեռուստաալիքը հրապարակել է 2011թ. մարտի 16-ին Քադաֆիի հետ ունեցած հարցազրույցի ձայնագրությունը։ Քադաֆին նշում է, որ Սարկոզին օգնության համար դիմել է իրեն, երբ դեռ ներքին գործերի նախարար էր։ Սակայն Քադաֆին չի նշում գումարը, որը փոխանցել է ֆրանսիացի քաղաքական գործչին։«Սարկոզին մտավոր հետամնաց է։ Միայն իմ շնորհիվ նա դարձավ նախագահ։ Մենք նրան միջոցներ տրամադրեցինք, որոնք օգնեցին նրան հաղթել»,- Քադաֆիին է մեջբերում France 24–ը։

2007 թվականի դեկտեմբերին` նախագահական ընտրություններում ունեցած հաղթանակից հետո, Սարկոզին ընդունեց Քադաֆիին Ելիսեյան պալատում։ Սակայն երկու երկրների մերձեցումը սկսեց սառել 2011 թվականին, երբ Փարիզը սատարեց Քադաֆիի դեմ գործող ընդդիմադիրներին։ Սարկոզիի և ԱԳՆ ղեկավար Ալեն Ժյուպեի նախաձեռնությամբ Ֆրանսիան դարձավ Լիբիայի ռազմական օպերացիայի նախաձեռնողներից մեկը։ Փարիզը պահանջեց առաջնորդի պաշտոնանկությունը և հասավ դրան` 2011 թվականի հոկտեմբերի 20–ին Քադաֆին զոհվեց ապստամբների գերությունում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ: