485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Կիևի անկարգությունների ժամանակ 37 լրագրող է տուժել, հայտնում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը
20:02
22 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ԶԼՄ–ների առնվազն 37 ներկայացուցիչներ են տուժել Կիևում հունվարի 19–ին սկսված անկարգությունների ժամանակ, չորեքշաբթի ՌԻԱ Նովոստիին է հայտնել «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության գերմանական բաժնի ներկայացուցիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Լրագրողների նկատմամբ նպատակաուղղված հարձակումները բացարձակապես անընդունելի են։ Դրանք պետք է անհապաղ դադարեցնել, իսկ արդեն կատարված դեպքերը` հետաքննել»,– հայտնել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության գերմանական բաժնի ղեկավար Կրիստիան Միրը (Christian Mihr), ում խոսքը մեջբերում է գործակալության զրուցակիցը։

Նա նշել է, որ վերջին տարիներին Ուկրաինայում լրագրողների աշխատանքն էապես բարդացել է։ Վերջին չորս տարիներին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից կազմվող մամուլի ազատության վարկանիշում Ուկրաինան 89–րդ տեղից իջել է մինչև 126–րդ տեղը։

Նախորդ կիրակի` հունվարի 19–ին, Կիևի կենտրոնում ընդդիմության հերթական ժողովրդական ժողովը վերածվել է ծայրահեղական տրամադրված ընդդիմադիրների և իրավապահների բախումների։ Ծայրահեղականները փորձել են ճեղքել կառավարության թաղամասի շուրջ կարգը պահպանող ներքին գործերի մարմինների աշխատակիցների շղթայումը, հատուկ ջոկատայինների ուղղությամբ դյուրավառ նյութեր են նետել։ Տասնյակ իրավապահներ հոսպիտալացվել են։ Չորեքշաբթի հայտնվել է զոհերի մասին առաջին տեղեկությունը։ Պաշտոնապես հաստատվել է ոստիկանների հետ բախումների երկու մասնակիցների մահը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։