480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Օլանդն այցելել է հիվանդանոցում գտնվող կողակցին` Վալերի Թրիերվեյլերին. գործակալություն
18:13
17 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հինգշաբթի երեկոյան այցելել է իր կողակցին` Վալերի Թրիերվեյլերին, ով հոսպիտալացվել է մեկ շաբաթ առաջ պետության ղեկավարի հնարավոր դավաճանության մասին հրապարակումներից հետո, ուրբաթ հայտնում է Ֆրանս Պրես գործակալությունը։

Նախօրեին կայացած հանդիպումից առաջ, ինչպես հաղորդում է France Inter ռադիոկայանը, պետության ղեկավարն առաջին տիկնոջ հետ չէր շփվում ոչ հեռախոսով, ոչ էլ հաղորդագրություններով։ Այնուամենայնիվ, ուրբաթ ԶԼՄ–ները գրում են, որ թեպետ Օլանդն անձամբ չի այցելել հիվանդանոցում պառկած կնոջը, այնուհանդերձ նա առանց ուշադրության չի թողնում նրան. շոկոլադ և ծաղիկներ է ուղարկում  Թրիերվեյլերին։ 

Մեկ շաբաթ առաջ Closer –ը լուսանկարներ էր հրապարակել, որոնք Ֆրանսիայի նախագահի և դերասանուհի Շյուլի Գայեի իբր գաղտնի սիրավեպի ապացույցն են։ Թրիերվեյլերն Օլանդի կողքին է 2007 թվականից, սակայն նրանք ամուսնացած չեն։ Հենց նա է որպես առաջին տիկին ուղեկցել նախագահին պաշտոնական միջոցառումների ժամանակ։

Լուսանկարների հրապարակումից հետո Թրիերվեյլերը տեղափոխվել է Pitie-Salpetriere հիվանդանոց։ Ծրագրվում էր, որ նա կմնա հիվանդանոցում մինչև երկուշաբթի, սակայն բժիշկները երկարացրել են բուժհաստատությունում նրա մնալը մեկ շաբաթով։ Որոշ ԶԼՄ–ների տվյալներով, բժիշկներն էին դեմ, որ Օլանդն այցելի կնոջը` ցանկանալով զերծ պահել սթրեսի մեջ գտնվող Թրիերվեյլերին ավելի ծանր վիճակից։

Օլանդը երեքշաբթի մամուլի ասուլի ընթացքում հայտարարել է, որ յուրաքանչյուրն իր կյանքում անցնում է փորձությունների միջով և իր ու Թրիերվեյլերի համար սա ծանր և ցավոտ պահ է, սակայն չի պատասխանել իրենց հետագա հարաբերություններին վերաբերող հարցին։ Գայեն իր հերթին հինգշաբթին Closer–ի ղեկավարության դեմ անձնական կյանքին միջամտելու մասին հայց է ներկայացրել։ Որպես բարոյական փոխհատուցում` նա պահանջում է 50 հազար եվրո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել:
12:36
29 Մայիսի 2017
ԱՄՆ նախագահը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային համար
Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա
11:42
29 Մայիսի 2017
Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել։
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։