478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիական ամսագրերից մեկը պատրաստվում է հրապարակել մի լուսանկար, որը կապացուցի երկրի նախագահի ու դերասանուհու կապը
11:45
10 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիական Closer ամսագիրը մտադիր է աղմկահարույց լուսանկարներ հրապարակել, որոնք կապացուցեն նախագահ Ֆրանսուա Օլանդի և դերասանուհի Ժյուլի Գեյեի կապի մասին շրջանառվող խոսակցությունները։

Ֆրանսիայի նախագահը մտածում է ամսագրի դատի տալու շուրջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ամսագրի հայտարարության մեջ ասվում է, որ նախագահի և դերասանուհու մտերմիկ հարաբերությունները վկայող լուսանկարները կհրապարակվեն ամսագրի` ուրբաթ օրվա տպագիր համարում։ Closer–ը հայտնում է, որ մինչտոնական ժամանակահատվածում Օլանդը հանդիպել է դերասանուհուն և գիշերել նրա մոտ։

Լրագրողները վստահեցնում են, որ կարողացել են լուսանկարել նախագահին դերասանուհու տան մոտ` միայն մեկ թիկնապահի ուղեկցությամբ։ Closer–ի տվյալով` թիկնապահը հմտորեն պահել է գաղտնիքը և նույնիսկ կրուասաններ ուղարկել։

Օլանդն ուրբաթ հայտարարել է, որ իր մասնավոր կյանքը չեն հարգում և մտածում է ամսագրի դեմ դատական հայցով հանդես գալու շուրջ, նշում է Ֆրանս Պրես գործակալությունը։

Օլանդը քաղաքացիական կապի մեջ էր Սեգոլեն Ռուայալի հետ, ով մասնակցում էր նախագահի` 2007 թվականին կայացած ընտրությանը։ Նրանք բաժանվեցին նույն տարվա ամռանը, երբ Ռուայալը բացահայտեց, որ ամուսինը դավաճանում է իրեն։ Ունեն չորս երեխա։  Շատ ժամանակ չանցած` Օլանդն ամուսնացավ լրագրող Վալերի Թրիերվեյլերի հետ։ Նախորդ տարվա սկզբին բուլվարային լրատվամիջոցները սկսեցին գրել, թե նախագահն ու Գեյեն հանդիպում են, սակայն այդ տեղեկությունը չհաստատվեց։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
24 Հուլիսի 2017
4 տոննա ոսկի է հայտնաբերվել խորտակված նացիստական նավում
Բրիտանացի ջրասուզակները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների խորտակված գերմանական բեռնատար նավում ոսկով լի արկղ են գտել:
18:48
23 Հուլիսի 2017
Հուլիսյան ձմեռ Սանկտ Պետերբուրգում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսին Սանկտ-Պետերբուրգի փողոցները ծածկվել են սպիտակ շղարշով:
16:40
22 Հուլիսի 2017
Հարրի Փոթերի տիեզերքի մասին նոր գրքերը լույս կտեսնեն այս տարվա աշնանը
Հարրի Փոթերի տիեզերքին նվիրված նոր գրքերը լույս կտեսնեն այս աշնանը:
12:48
22 Հուլիսի 2017
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը մահից 28 տարի անց
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը:
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։
18:20
09 Հուլիսի 2017
Ամերիկացին 10 րոպեում 72 հոթ դոգ է կերել (ՎԻԴԵՈ)
Nathan's Annual Famous International Hot Dog Eating Contest հոթ-դոգ ուտելու մրցույթն է անցկացվել Նյու Յորքում: