482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Ամերիկացի լրագրողներն անհամերաշխություն են նկատել Բարաք և Միշել Օբամաների հարաբերություններում
19:44
25 Դեկտեմբերի 2013

Երբ ամերիկացի լրագրողների ձեռքին է հայտնվել տեղեկությունն այն մասին, թե ԱՄՆ նախագահի կինը հանդիպում է ունեցել ամուսնալուծությունների գործով զբաղվող փաստաբանների հետ, լրագրողներն անմիջապես անհամերաշխություն են նկատել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և նրա տիկնոջ` Միշելի հարաբերություններում։

Ինչպես հաստատում է National Enquirer ամերիկյան պարբերականը` հղում անելով անանուն աղբյուրին, այժմ ամուսինները տարբեր սենյակներում են գիշերում։

Բացի այդ, նրանք իբր լրջորեն քննարկում են հնարավոր ամուսնալուծությունը, իսկ առաջին տիկինը նույնիսկ պատրաստվում է ամուսնու իրերը հանել Չիկագոյի շքեղ տնից։

Ամուսինների հարաբերությունների ենթադրյալ վատացման մասին խոսակցություններն ի հայտ եկան այն ժամանակ, երբ լրագրողները նկատել են, որ Նելսոն Մանդելայի հոգեհանգստի ժամանակ ԱՄՆ նախագահը ջերմ զրուցել է Դանիայի վարչապետ Հելե Թորնինգ Շմիդտի հետ, ինչպես նաև լուսանկարվում նրա հետ։ Ըստ պարբերականի տեղեկատվության, Միշել Օբաման զայրացել է դրանից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Վերջին տարիներին Բարաքի և Միշելի հարաբերությունները բարդացել են և հիմնականում պահպանվել են դստրերի և նրա քաղաքական կարիերայի շնորհիվ»,– ընտանիքին մոտ կանգնած աղբյուրի խոսքն է մեջբերում National Enquirer–ը։

Այդ տեղեկատվության վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն հրապարակվել։

Սա առաջին դեպքը չէ, երբ ԶԼՄ–ներում տեղեկություն է հայտնվում Բարաք և Միշել Օբամաների հնարավոր ամուսնալուծության մասին. 2000թ.–ին տեղեկացվում էր, որ Միշել Օբաման պատրաստվում է ամուսնալուծվել և նույնիսկ փաստաթղթեր է նախապատրաստել։  Ներկա պահին ԱՄՆ նախագահը, առաջին տիկինը և նրանց երեխաները` Սաշան և Մալիան, գտնվում են Հավայան նահանգի վարչական կենտրոնում` Հոնոլուլույում։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: