484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Սոմալիի սովյալների թիվը գրեթե երկու անգամ կրճատվել է. ՖԱՕ
16:06
03 Փետրվարի 2012

Սոմալիում մարդասիրական օգնության կարիք ունեցող բնակիչների թիվը 4 միլիոնից հասել է 2,34 միլիոնի, ինչը կազմում է բնակչության 31 տոկոսը, ասվում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՖԱՕ) ուրբաթ հրապարակված զեկույցում: 

Ըստ փորձագետի, աֆրիկյան այս երկիրը հաղթահարել է սովի փուլը, սակայն Աֆրիկյան Եղջյուրի երկրներում կրկնվող երաշտների պատճառով սովի վերադարձի սպառնալիքը կպահպանվի, եթե երկարաժամկետ միջոցներ չձեռնարկվեն պարենային անվտանգության վերականգնման համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ՖԱՕ-ի գլխավոր տնօրեն Ժոզե Գրազիանու դա Սիլվան կարծում է, որ նման բարելավումների համար հիմնական պատճառ են դարձել «երկար սպասված անձրևները՝ գումարած վերջին վեց ամիսների ընթացքում իրականացված մարդասիրական օգնությունն ու մատակարարված գյուղատնտեսական միջոցները»:

«Սակայն ճգնաժամը դեռ չի ավարտվել: Այն կարող է ավարտին հասնել միայն տեղումների շարունակականության և համակարգված երկարաժամկետ միջոցների իրականացումը շարունակելու դեպքում, որոնք ուղղված են տեղի բնակչության կայունության բարձրացմանն ու զարգացմանը: Մենք չենք կարող կանխել երաշտները, բայց կարող ենք միջոցներ ձեռնարկել, որպեսզի դրանք սովի չհանգեցնեն: 

Եվ մենք ևս երեք ամիս ունենք մինչև անձրևների հաջորդ սեզոնը»,- ՌԻԱ Նովոստիին փոխանցած հաղորդագրության մեջ մեջբերվում է ՖԱՕ-ի գլխավոր տնօրենի խոսքը:
Միաժամանակ ՄԱԿ-ի պարենային և գյուղատնտեսական կազմակերպության զեկույցում նշվում է, որ դեռ սպառնալիքի տակ են գտնվում մոտ 325 հազար չափազանց քաղցած երեխաներ, իսկ ընդհանուր առմամբ Աֆրիկյան Եղջյուրի երկրներում օգնության կարիք ունի ևս 10 մլն մարդ՝ Սոմալիից, Քենիայից, Եթովպիայից և Ջիբուտիից:
«Դա 13 միլիոնով պակաս է ճգնաժամի ժամանակահատվածից»,- ամփոփել են փորձագետները: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: