486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
«Կոդակ» թատրոնը, որտեղ անցկացվում է «Օսկար» մրցանակաբաշխությունը, կարող է կորցնել իր անվանումը
12:20
02 Փետրվարի 2012

«Կոդակ» դահլիճը, որտեղ 2002 թվականից անցկացվում է «Օսկար» մրցանակաբաշխությունը, կարող է կորցնել իր անվանումը, բայց պահպանել իր նշանակությունը կինոինդուստրիայի համար, չորեքշաբթի հայտնել է The Hollywood Reporter-ը:

Ամերիկայի Կինեմատոգրաֆիայի գիտությունների և արվեստենրի ակադեմիան (The Academy of Motion Picture Arts and Sciences) 2002 թվականին կինոթատրոնի սեփականատեր CIM ընկերության հետ 20-ամյա վարձակալության մասին պայմանագիր է ստորագրել, որը նախատեսում է պայմանագրի լուծարում 10 տարի անց, հողորդում է ՌԻԱ Նովոստին:

Դեկտեմբերին լուրեր սկսեցին պտտվել այն մասին, որ 2013 կամ 2014 թվականից մրցանակաբաշխությունը կտեղափոխվի Հոլիվուդից Լոս Անջելեսի կենտրոն՝ «Նոկիա» դահլիճ, որը գրեթե կրկնակի մեծ է և ավելի հարմար է տոնական ընդունելություններ կազմակերպելու համար: Հետագայում Ակադեմիայի նախագահ Թոմ Շերակը հերքել է այդ տեղեկությունը:

Սակայն իրավիճակը բարդացավ, երբ «Կոդակ» ընկերությունը հայտարարեց իր սնանկացման մասին: Մասնավորապես, ընկերությունը մտադիր է լուծարել համաձայնագիրը, որով տարեկան 4 միլիոն դոլար է վճարում կինոթատրոնն իր անունով կոչելու համար:

Միաժամանակ, The Hollywood Reporter-ը պնդում է, որ Ակադեմիան առայժմ պատրաստ չէ «Նոկիա» դահլիճ տեղափոխվել, առավել ևս, երբ այնտեղ արդեն անցկացվում են «Գրեմի» և «Էմմի» մրցանակաբաշխությունները: CIM ընկերությունն անցել է տարվա գլխավոր մրցանակաբաշխության անվան հետ իրեն կապել ցանկացող նոր հովանավորի որոնմանը:

Պաշտոնական մեկնաբանություններ ոչ Ակադեմիայից, ոչ CIM-ից, ոչ էլ «Նոկիա» կինոթատրոնի սեփականատերերից՝ AEG հոլդինգից, ստանալ չի հաջողվել: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն: