478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանացիները կազմել են բոլոր ժամանակների ամենատխուր երգերի ցանկը
13:44
01 Փետրվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Բրիտանացիները կազմել են բոլոր ժամանակների ամենատխուր երգերի ցանկը, հաղորդում է The Telegraph-ը:

Ամենադեպրեսիվ ստեղծագործություն է ճանաչվել R.E.M. ամերիկյան ռոք-խմբի «Everybody Hurts» երգը: Բրիտանացի թատերական ռեժիսոր Դևիդ Քինգի պատվերով անցկացված հարցման արդյունքներով՝ այդ երգը լսելով՝ անգամ տղամադրիկ չեն կարողանում զսպել արցունքները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ցանկում երկրորդ տեղն է զբաղեցնում Էլթոն Ջոնի 1997 թ.-ի սինգլը՝ «Candle In The Wind», որը նվիրված է արքայադուստր Դիանային: Առաջատարների եռյակը եզրափակում է բրիտանական Mike and the Mechanics-ը «The Living Years» երգով:

Բոլոր ժամակաների ամենատխուր երգերի վարկանիշում հայտնվել են այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Hallelujah»-ն, որը ստեղծվել է Լեոնարդ Քոենի կողմից 1984 թ.-ին և բազմաթիվ cover-տարբերակներով ձայնագրված երգչուհի Սելին Դիոնի «My Heart Will Go On» երգը, որը  դարձել է «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքը, ամենատխուր երգերի վարկանիշում են նաև հայտնվել «Nothing Compares To You» երգը՝ Փրինցի և Շինեյդ Օ'Քոնորի կատարմամբ և, իհարկե, «I Will Always Love You» երգը՝ Ուիթնի Հյուսթոնի կատարմամբ:

Ցանկի վերջին տեղերում են գտնվում «Քոլդփլեյ» խմբի «Fix You» երգը, «Բիթլզի» «Yesterday» երգը, «Seasons In The Sun» երգը՝ Թերի Ջեքսի կատարմամբ, «Without You» երգը՝ Հարի Նիլսոնի կատարմամբ, Էրիկ Քարմենի «All By Myself» ստեղծագործությունը, Ֆրենկ Սինատրայի «My Way» ստեղծագործությունը, «Սայմոն և Գարֆանկել» դուետի «Sound Of Silence» երգը, ինչպես նաև Բիլ Ուիզերսի «Aint No Sunshine» ստեղծագործությունը:

Հարցման արդյունքում պարզվել է, որ ուժեղ սեռի տասը ներկայացուցիչներից յոթը կյանքում գոնե մեկ անգամ արտասվել են՝ լսելով այս երգերը, իսկ կանանց շրջանում տասից միայն մեկն է կարողացել զսպել իր զգացմունքները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:00
19 Օգոստոսի 2017
Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստերոիդը
Ֆլորենս օբյեկտը (3122) մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շոուշենկից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։