482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-5
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ կինոդերասանների գիլդիան հրապարակել է 2011 թ.-ի հաղթողների անունները
12:07
30 Հունվարի 2012

ԱՄՆ կինոդերասանների գիլդիան կիրակի երեկոյան հրապարակել է նախորդ տարվա հաղթողների անունները: Գլխավոր դերերի լավագույն կատարողներ են ճանաչվել «Սպասուհի» ֆիլմում նկարահանված Վիոլա Դևիսն ու «Արտիստը» համր կինոյում նկարահանված Ժան Դյուժարդեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Լոս Անջելեսում կայացած արարողությունն ուղիղ հեռարձակվում էր TNT հեռուստաալիքով:

Բացի Դևիսից, տարվա լավագույն դերասանուհի կոչմանը հավակնում էր Գլեն Կլոուզը «Առեղծվածային Ալբերտ Նոբս» ֆիլմի համար, Թիլդա Սուինթոնը «Ինչ-որ բան այն չէ Քևինի հետ» ֆիլմի համար և Միշել Ուիլյամսը, ով կատարել է Մերլին Մոնրոյի դերը «Յոթ օր ու գիշեր Մերլին Մոնրոյի հետ» դրամայում, ինչպես նաև «Երկաթե լեդին» ֆիլմում նկարահանված Մարիլ Սթրիփը:  

«Տարվա լավագույն դերասան» անվանակարգում բացի Դյուժարդենից մրցանակի համար պայքարում էին Ջորջ Քլունին «Հետնորդները» ֆիլմի համար, Լեոնարդո դի Կապրիոն «Ջ. Էդգար» պատմական դրամայի համար, Բրեդ Փիթը «Մարդ, ով փոխեց ամեն ինչ» ֆիլմի համար, ինչպես նաև Դեմիան Բիչիրը, ով նկարահանվել է «Լավագույն կյանքը» ֆիլմում: 

Տարվա ակնհայտ ֆավորիտ Դյուժարդենը մեկ անգամ չէ, որ արտահայտել է «մերսի բոկու» արտահայտությունն ամերիկյան բեմից: Նա արդեն հասցրել է դոփապար կատարել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ և ունի բոլոր շանսերը կրկնելու այդ ամենը «Օսկարի» ժամանակ, կինոքննադատները կանխատեսում են, որ տարվա գլխավոր մրցանակը կհանձնվի հենց Դյուժարդենին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։