478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+29
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը «Սեզար» պատվավոր մրցանակ կստանա
15:46
27 Հունվարի 2012

Բրիտանացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը «Սեզար» ֆրանսիական կինոակադեմիայի պատվավոր մրցանակ կստանա, ուրբաթ հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ֆրանս Պրես գործակալությանը:

«Քեյթ Ուինսլեթը «Տիտանիկի» անմոռանալի հերոսուհին է և Պոլանսկու «Ջարդեր» ֆիլմի հերոսուհին: Ի դեպ, «Սեզար» մրցանակը նրան կշնորհի հենց Պոլասնկին»,- հայտնել է Ֆրանսիայի կինոարվեստների ակադեմիայի նախագահ Ալեն Թերզյանը:

Մրցանակը կհանձնվի 37-րդ պաշտոնական արարողության ժամանակ, որը տեղի կունենա փետրվարի 24-ին Փարիզում:

Թերզյանը նշել է, որ անցած տարին ֆրանսիական կինոյի համար անհավանական է դարձել՝ երկրի կինոդահլիճների այցելությունների քանակը գերազանցել է 215 միլիոնը, ինչը 45 տարվա ընթացքում Ֆրանսիայում առավելագույն արդյունք է համարվում:

«Ֆրանսիական կինոարտադրությունը շատ է հարստացել կրակոտ, անկանխատեսելի, նույնիսկ անհավանական տաղանդների անսպասելի հայտնությամբ»,- ասել է նա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:28
28 Հուլիսի 2017
Հայաստանի 48-ամյա քաղաքացին փորձել է Բելառուս մուտք գործել ճահճի միջով
«Նովայա Գուտա»անցակետի մերձակայքից Հայաստանի քաղաքացին ցանկացել  է սահմանն անցնել դժվարանցանելի տեղանքով։  
21:11
26 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինն արտահանձնման խնդրագիր է ներկայացրել
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայել արտահանձնման խնդրագիր է ներկայացրել:
17:19
24 Հուլիսի 2017
4 տոննա ոսկի է հայտնաբերվել խորտակված նացիստական նավում
Բրիտանացի ջրասուզակները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների խորտակված գերմանական բեռնատար նավում ոսկով լի արկղ են գտել:
18:48
23 Հուլիսի 2017
Հուլիսյան ձմեռ Սանկտ Պետերբուրգում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսին Սանկտ-Պետերբուրգի փողոցները ծածկվել են սպիտակ շղարշով:
16:40
22 Հուլիսի 2017
Հարրի Փոթերի տիեզերքի մասին նոր գրքերը լույս կտեսնեն այս տարվա աշնանը
Հարրի Փոթերի տիեզերքին նվիրված նոր գրքերը լույս կտեսնեն այս աշնանը:
12:48
22 Հուլիսի 2017
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը մահից 28 տարի անց
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը:
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։