482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+13
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպայում նկատելի է մասսաների դիմադրությունը իսլամի ընդլայնմանը ԵՄ-ի ներսում. փորձագետ
11:42
27 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպայում նկատել է մասսաների դիմադրությունը իսլամի և մահմեդական համայնքների ընդլայնմանը ԵՄ-ի ներսում, ինչը նեոնացիստական շարժման հետ կապված որոշակի սպառնալիք է ստեղծում, կարծում է Եվրոպական աշխարհաքաղաքական ֆորումի (ԵԱՖ) տնօրեն, քաղաքագետ Մարատ Տերտերովը:

«Դա դժվար հարց է եվրոպական հանրության կամ քաղաքական գործիչների համար: Եվրոպացիները փորձում են քաղաքականապես կոռեկտ լինել և օրենքների ընդունման օգնությամբ պաշտպանել իրենց համեմատաբար հարուստ հասարակությունները», - «Հարավային Կովկասի երկրների և ՆԱՏՕ-ի անվտանգությունը» նախագծի շրջանակներում կազմակերպված առցանց հարցազրույցի ժամանակ ասել է Տերտերովը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:

Միաժամանակ նա նշել է, որ ընդհանուր առմամբ չկան օրենքներ ողջ Եվրոպայի համար, որոնք արգելում են կրոնը, կրոնական հագուստը կամ հասարակական պրակտիկան:

«Իսլամը, սակայն շատ դեպքերում բավականին «ակտիվ» կրոն է, և մահմեդականները, որպես կանոն, հակված են ավելի շատ ցուցադրել իրենց հավատքը, քան օրինակ հրեաները կամ քրիստոնյաները», - ասել է փորձագետը:

Տերտերովի խոսքերով՝ շատ ավելի հեշտ է որոշել մահմեդականին, քան հրեային կամ քրիստոնյային, նրանց հեշտ է որոշել, մասնավորապես, հագուստի կամ այն բանի միջոցով, որ մահմեդականները կարող են աղոթել փողոցում՝ մզկիթի մոտ:

«Մահմեդական մշակույթը նախկինի պես օտար է մնում և անգամ սպառնալիք է ներկայացնում շատ եվրոպացիների համար՝ հատկապես հաշվի առնելով մահմեդական երկրներում գոյություն ունեցող բռնությունն ու քաղաքական անկայունությունը և այն փաստը, որ այդ գործոնները երբեմն բացասական ազդեցություն են ունենում եվրոպացիների վրա», - նշել է փորձագետը:

Նրա խոսքերով՝ չկան օրենքներ, որոնք արգելում են Եվրոպայի մահմեդական համայնքներին աղոթել կամ համապատասխան հագնվել, չնայած վերջերս ջանքեր գործադրվեցին՝ Շվեյցարիայում մզկիթների և Ֆրանսիայում գլխաշորերի արգելքի ուղղությամբ:

Տերտերովի խոսքերով՝ այս ամենը կարող է հանգեցնել լարվածության և դժգոհության արտահայտման ինչպես մահմեդական, այնպես էլ այլ շրջանակներում, ինչպես նաև «Մենք դեմ ենք նրանց» մտածելակերպին:

«Արձագանքային շարժումներն ու նեոնացիզմը համեմատաբար հազվագյուտ երևույթներ են Եվրոպայում, դրանք պակաս տարածված են, քան Ռուսաստանում, սակայն այն փաստը, որ վերը նշված լարվածությունը գոյություն ունի, վկայում է այն մասին, որ գոյություն ունի որոշ սպառնալիք», - ասել է Տերտերովը:

Միջազգային քաղաքականության և անվտանգության հրատապ հարցերի շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի լրագրողների համար փորձագետների, վերլուծաբանների և քաղաքական գործիչների հարցազրույցները կազմակերպվում են «Հարավային Կովկասի երկրների և ՆԱՏՕ-ի անվտանգությունը» նախագծի շրջանակներում:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի (Հայաստան) նախագծին աջակցում է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի հրապարակային դիվանագիտության դեպարտամենտը (Բրյուսել):-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։