483.99
+0.13
574.4
+1.51
8.28
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հարավային Սուդանում Ан-32 ինքնաթիռի անձնակազմի ձերբակալման պատճառները դեռ հայտնի չեն. Ուկրաինայի ԱԳՆ
16:52
17 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ՌԻԱ Նովոստի-Արմենիա/. Ուկրաինայի ԱԳՆ-ն փորձում է բացահայտել Հարավային Սուդանում ուկրաինացի քաղաքացու՝ Ан-32 ինքնաթիռի անձնակազմի անդամի ձերբակալման պատճառները, երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ լրագրողներին է հայտնել  ԱԳն մամուլի քարտուղար Ալեքսանդր Դիկուսարովը:

«Մենք կարող ենք հաստատել, որ տվյալ ինքնաթիռի անձնակազմը դեռ դեկտեմբերի 28-ին էր ձերբակալվել: Անձնակազմի կազմում Ուկրաինայի մեկ քաղաքացի կա»,- ասել է Դիկուսարովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ նրա՝ ինքնաթիռն առգրավվել է Սարջաս քաղաքի օդանավակայանում և պատկանում է «Պարկ Էյր» սուդանական ընկերությանը: Ан-32 ինքնաթիռըն իրականացնում է Խարտում – Սարջաս - Էլ Ֆելուջա – Էլ Օբեյդ - Խարտում ուղղությամբ չվերթը՝ Ջոնգլեյ և Վերին Նեղոս (Հարավային Սուդան) նահանգներում նավթային հանքավայրերի մշակում իրականացնող «Ուայթ Նայլ Պետրոլեում» սուդանական ընկերության շահերից ելնելով:

«Առգրավման պատճառը մեզ դեռ հայտնի չէ: Մանրամասները մենք ճշտում ենք»,- ավելացրել է Դիկուսարովը: Նա տեղեկացրել է նաև, որ օդանավի անձնակազմը տվյալ պահին գտնվում է Սարջաս քաղաքի օդանավակայանին կից ռազմական ճամբարներից մեկում:

«Մեզ հայտնի է, որ այնտեղ նրանց (անձնակազմի անդամների) ժամանման համար նախատեսված նորմալ պայմաններ կան և նրանք սահմանափակված չեն տվյալ ճամբարի տարածքով տեղաշարժվելու մեջ»,- ասել է մամուլի քարտուղարը:

Ըստ ՌԴ ԱԳՆ տվյալների՝ բեռնման աշխատանքները սկսվելուց անմիջապես հետո, Սարջասի օդանավակայանում Ан-32 ինքնաթիռի անձնակազմը, որի կազմում բացի ՌԴ քաղաքացիներից ընդգրկված են նաև Ուկրաինայի, Ուզբեկստանի, Հայաստանի և Սուդանի քաղաքացիներ, առգրավվել է տեղի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների կողմից և ուղեկցվել է օդանավակայանից 3 կմ հեռավորության վրա գտնվող ռազմական ճամբար, որտեղ անձնակազմի անդամները գտնվում են մինչ օրս: Առգրավման պատճառների մասին պաշտոնական պարզաբանումներ չի տրվել: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։