484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
-1
Եղանակը Երևանում
Հայ
Նախորդ տարին ամենատաքն էր Արկտիկայի և Սիբիրի պատմության մեջ. Ռոսհիդրոմետ
17:58
12 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Արկտիկայում և Սիբիրում նախորդ տարի օդի միջին ջերմաստիճանը հասել է ամենաբարձր ցուցանիշների դիտարկումների պատմության ընթացքում, իսկ հյուսիսային կիսագնդում 2011 թվականը ներառվել է ամենատաք տարիների տասնյակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռոսհիդրոմետին:

«2011 թ.-ին, 2010 թ-ի պես, օդի միջին տարեկան ջերմաստիճանի ամենախոշոր անոմալիաները գրանցվել են Արկտիկայում՝ նորմայից մինչև հինգ աստիճան ավել, սակայն այս անգամ ոչ թե կանադական հատվածում, այլ ռուսականում: Սկանդինավյան երկրների և Կանադայի հյուսիսում, Ռուսաստանի եվրոպական հատվածում և Ուրալում, Սիբիրի մեծ մասում, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առանձին շրջաններում, ինչպես նաև Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների որոշ հատվածներում անոմալիաները գերազանցել են երկու աստիճանը», - նշվում է տեղեկատվության մեջ:

Նախորդ տարվա նոյեմբերի վերջին Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (WMO) կլիմայի մասին զեկույցում տեղեկացրել է, որ 2011 թ.-ի ցուցանիշներով այդ տարին հայտնվել է ամենատաք տարիների «վարկանիշի» 10-րդ հորիզոնականում, միաժամանակ այդ վարկանիշի առաջին 13 հորիզոնականները զբաղեցնում են 1997-2011 թվականների ժամանակահատվածները:

2010 թվականը երկրագնդի համար ռեկորդային տաք տարի էր, այն առաջին տեղն է կիսել 2005 թվականի հետ: Ռոսհիդրոմետի տվյալների համաձայն՝ օդի միջին ջերմաստիճանը Երկրագնդի հյուսիսային կիսագնդում 2011 թ.-ին ներառվել է ամենաբարձր ցուցանիշների առաջին տասնյակում օդերևութաբանական կանոնավոր դիտարկումների ողջ ընթացքում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: