485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Իտալիայի վարչապետի աշխատակազմի առանցքային աշխատակիցներից մեկը հրաժարական է տվել սկանդալի պատճառով
19:59
10 Հունվարի 2012

Իտալիայի կառավարությունը՝ 2011 թ.-ի նոյեմբերին իշխանության եկած Մարիո Մոնտիի գլխավորությամբ, հայտնվել է առաջին սկանդալի շեմին, վարչապետի աշխատակազմի առանցքային աշխատակիցներից մեկը՝ փոխնախարարի պաշտոն զբաղեցնող Կառլո Մալինկոնիկոն  (Carlo Malinconico) երեքշաբթի հրաժարական է տվել այն բանից հետո, երբ տեղական ԶԼՄ-ները տեղեկատվություն են հրապարակել այն մասին, որ նա մի քանի անգամ անվճար հանգստացել է Տոսկանայի շքեղ հյուրանոցներից մեկում:

Ինչպես նշվում է կառավարության տեղեկատվության մեջ, վարչապետ Մոնտին ընդունել է Մալինկոնիկոյի հրաժարականը, որի մասին փոխնախարարը խնդրել է՝ «սեփական հեղինակությունն ու պատիվը», ինչպես նաև կառավարության նկատմամբ վստահությունը պահպանելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Վարչապետը հարգանք է հայտնել Մալինկոնիկոյի «պատասխանատվության» համար և շնորհակալություն է հայտնել նրան կառավարության աշխատանքում կատարած ներդրման համար՝ չնայած պաշտոնավարման ոչ մեծ ժամկետին:

Մալինկոնիկոյի շուրջ սկանդալը թեժացել է մի քանի օր առաջ, երբ որոշ թերթեր տեղեկացրել են, որ մինչև 2008թ .-ի մայիսի 7-ը զբաղեցնելով կառավարության գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ պաշտոնյան մի քանի անգամ հանգրվանել է Տիրենյան ծովի ափին գտնվող հինգաստղանի հյուրանոցում և չի վճարել բնակության համար:

ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ այն ժամանակ Մալինկոնիկոյի փոխարեն հյուրանոցում հանգրվանելու համար վճարել է իտալացի ձեռնարկատերերից մեկը, ում անունը նշվում է կոռուպցիայի գործով հետաքննություններից մեկում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբ ծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: