477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հնդկաստանը մտադիր է նվաճել աշխարհն ամենաէժան ներքաղաքային ավտոմեքենայով
16:27
10 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հնդկաստանի մայրաքաղաքում անցկացվող Auto Expo 2012 միջազգային ավտոցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 1200 մասնակից աշխարհի 23 երկրներից, ցուցահանդեսային տաղավարներում ներկայացված են բեռնատարեր և ավտոֆուրգոններ, ընտանեկան մեքենաներ և թանկարժեք լիմուզիններ, սակայն հանդիսատեսի մոտ ամենամեծ հետաքրքրությունն առաջացնում են ոչ մեծ և էժան ավտոմեքենաները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:

Գերբնակեցված Հնդկաստանում հասկանալի է ոչ մեծ մեքենաների նկատմամբ հետաքրքրությունը, պատճառն այստեղ ոչ միայն նման մեքենաների ցածր գինն է, չնայած այն ևս կարևոր դեր է խաղում: Նյու Դելիի կենտրոնում և երկրի այլ խոշոր քաղաքներում անհնար է կայանել, խնդիր է նաև մեքենան պահելու վայրը: Այդ պատճառով ավելի շատ թվով հնդիկներ, ընդ որում բավականին ունևոր, նախընտրում են գնել ոչ թանկարժեք, փոքր մեքենաներ՝ քաղաքում տեղաշարժվելու համար:

Ավտոցուցահանդեսի «աստղերից» մեկը Bajaj RE60 փոքրիկ ավտոմեքենան է, այն գովազդվում է որպես աշխարհի ամենափոքր և էժան մեքենան: Bajaj ընկերությունը հայտնի է Հնդկաստանում մոտոցիկլետների և եռանիվ մոտոռոլեր-տաքսիների արտադրությամբ: Սակայն այս անգամ ընկերությունը որոշել է իրեն փորձել նոր շուկայում:

«Եվ որքա՞ն կարժենա ձեր ամենաէժան ավտոմեքենան», - հարցրել է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը ընկերության ներկայացուցիչ Ջայնթա Բհադրին:

«Մենք RE60-ը ավտոմեքենա չենք կոչում, այլ նախընտրում ենք անվանել այն «ներքաղաքային տրանսպորտային միջոց»», - նշել է նա:


«RE60-ը նախատեսված չէ հարյուրավոր կիլոմետրեր երթևեկելու համար, այն հարմար է, օրինակ, գրասենյակից տուն և հակառակ ուղղությամբ երթևեկելու համար: Կանայք նրա օգնությամբ կարող են երեխաներին տանել դպրոց և գնալ գնումների: Այն քաղաքում երթևեկելու ոչ մեծ և հարմար միջոց է», - ավելացրել է Բհադրը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով:
01:05
20 Սեպտեմբերի 2017
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում. զոհերի թիվը հասնում է 42-ի (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Մորելոս նահանգում:
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։
13:56
04 Սեպտեմբերի 2017
Թրամփը պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ
Թրամփի խոսքով, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շարունակում է ապակայունացնող և սադրիչ գործողությունները։
11:55
04 Սեպտեմբերի 2017
Մերկել. Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում։
14:48
02 Սեպտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը ծնողներ են դարձել
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մայր է դարձել: